/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Հայ-թուրքական հարաբերություններում Անկարան պետք է մեկ քայլ առաջ անցնի Երեւանից: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը, այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ամերիկացի նախկին կոնգրեսմեն, ԱՄՆ-ում Թուրքիայի աջակցության խմբի նախկին նախագահ Ռոբերտ Վեկսլերը: Նա մեծ նշանակություն է տվել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարության քայլերին, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ռոբերտ Վեկսլերը կոչ է արել Կոնգրեսին եւ վարչակազմին` շտապողականություն չցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ավելացնելով, որ Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը Կոնգրեսում ոչ միայն չի օգնի, այլեւ կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:Saturday, February 20, 2010
Հայ-թուրքական հարաբերություններում Անկարան պետք է մեկ քայլ առաջ անցնի Երեւանից
/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Հայ-թուրքական հարաբերություններում Անկարան պետք է մեկ քայլ առաջ անցնի Երեւանից: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը, այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ամերիկացի նախկին կոնգրեսմեն, ԱՄՆ-ում Թուրքիայի աջակցության խմբի նախկին նախագահ Ռոբերտ Վեկսլերը: Նա մեծ նշանակություն է տվել Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարության քայլերին, որոնք ուղղված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Ռոբերտ Վեկսլերը կոչ է արել Կոնգրեսին եւ վարչակազմին` շտապողականություն չցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ավելացնելով, որ Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը Կոնգրեսում ոչ միայն չի օգնի, այլեւ կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment