Sunday, February 7, 2010

Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի իր տիտղոսները

Tert.am. 6-2-2010- Հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը, ով թեթևագույն քաշային կարգում WBA, WIBF ու WBO վարկածներով աշխարհի չեմպիոն է, կանցկացնի իր տիտղոսների հերթական պաշտպանությունը ապրիլի 24-ին Համբուրգում։ Կենտիկյանի մրցակիցը WIBA-ի վարկածով չպարտված թեկնածու, գերմանուհի Նադյա Ռաուին է։ «Ես միշտ երջանիկ եմ, երբ ռինգ եմ դուրս գալիս սեփական հարկի տակ։ Մրցամարտը դաժան ու դժվար է լինելու, բայց ես ընտելացել եմ նման գոտեմարտերին։ Այցելեք մարզադահլիճ ու աջակցեք ինձ»,- մեջբերում է Կենտիկյանի խոսքերը Boxing.de-ն։ Ավելացնենք միայն, որ 2009-ին գերմանաբնակ Սյուզին երեք մենամարտ է անցկացրել ու երեքում էլ հաղթանակ է տոնել։

No comments: