«Ազգ» 25-2-2010- «Թուրան» գործակալության տեղեկացմամբՙ Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են երկրում իսլամի ազդեցության մեծացումից: Դա, ըստ իշխանության, «անցնում է բոլոր սահմանված չափանիշները եւ ձեռք է բերում անկառավարելի ընթացք»: Հետեւաբար Ադրբեջանում որոշել են բոլոր պետական պաշտոնյաների առանձնասենյակներից հանել մուսուլմանական գրականությունը, կրոնական ատրիբուտները` ներառյալ Ղուրանը: Սրանք նախկինում պարտադիր էին բոլոր պաշտոնյաների սենյակների համար, ինչպես Հեյդար Ալիեւի եւ Իլհամ Ալիեւի նկարներն ու Ադրբեջանի պետական դրոշը: Հիմա արդեն, փաստորեն, ադրբեջանցի պաշտոնյաների առանձնասենյակներում պարտադիր կլինեն միայն երկրի դրոշն ու հայր եւ որդի նախագահների նկարները:
Thursday, February 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment