Sunday, February 28, 2010

Թուրքիան անհանգստացած է Ցեղասպանության օրինագծի կապակցությամբ Օբամայի լռությունից

News.am. 27-2-2010- Ամերիկյան վարչակարգի եւ, մասնավորապես՝ նախագահ Բարաք Օբամայի լռությունը մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի կապակցությամբ թուրք հասարակությանը անհանգստանալու առիթ է տվել։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մինչ այժմ Օբամայի վարչակարգից այդ օրինագծի կապակցությամբ որեւէ հայտարարություն չի եղել։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները եւս փաստում են, որ Սպիտակ տնից հայկական բանաձեւը չընդունելու ուղղությամբ ոչ մի ճնշում չկա։ ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըք Թանը, ով օրեր առաջ հանձնեց հավատարմագրերը ԱՄՆ նախագահ Օբամային, եւս կլծվի հիշյալ բանաձեւը օրակարգ մտցնելու դեմ իրականացվող աշխատանքներին: Թուրքական Zaman-ը գտնում է, որ այս բանաձեւի դեմ տարվող աշխատանքը Նամըք Թանի համար կլինի քննության պես մի բան: Իր հերթին Նամըք Թանը Սպիտակ տան լռությունը կապել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հետ։

No comments: