/PanARMENIAN.Net/ 27.02.2010 - Փետրվարի 28-ից մարտի 6-ը ԱՄՆ-ում կլինի Սուաթ Կինիկլիօղլուի գլխավորած միջխորհրդարանական խումբը: Պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` նպատակ ունենալով կանխել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը, որի վերաբերյալ քվեարկությունը պետք է անցնի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:
Այցի ընթացքում թուրք խորհրդարանականները կհանդիպեն կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ կփորձեն համոզել նրանց, որ բանաձեւի ընդունումը կխոչընդոտի հայ-թուրքական մերձեցման գործընթացին եւ կբարդացնի ամերիկա-թուրքական հարաբերությունները, հաղորդում է Anatolian News Agensy-ն:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:Sunday, February 28, 2010
Վաշինգտոն է մեկնել հերթական թուրքական պատվիրակությունը
/PanARMENIAN.Net/ 27.02.2010 - Փետրվարի 28-ից մարտի 6-ը ԱՄՆ-ում կլինի Սուաթ Կինիկլիօղլուի գլխավորած միջխորհրդարանական խումբը: Պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ` նպատակ ունենալով կանխել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը, որի վերաբերյալ քվեարկությունը պետք է անցնի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:
Այցի ընթացքում թուրք խորհրդարանականները կհանդիպեն կոմիտեի ներկայացուցիչների հետ եւ կփորձեն համոզել նրանց, որ բանաձեւի ընդունումը կխոչընդոտի հայ-թուրքական մերձեցման գործընթացին եւ կբարդացնի ամերիկա-թուրքական հարաբերությունները, հաղորդում է Anatolian News Agensy-ն:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment