News.am. 8-2-2010- Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորըտնիր նախագահ Սելահաթին Դեմիրթաշի հետ հարցազրույցից մի հատված «Ռոյթերս» գործակալությունը ժամեր անց փոխել է:
Ինչպես հաղորդում է թւրքական Haberler կայքէջը, «Ռոյթերսը» Դեմիրթաշի հետ հարցազրույցի սկզբնական տարբերակում նշել էր, որ վերջինս ասել է. ""PKK-ն օրենքից դուրս ռազմական կառույց է, եւ իրենց կուսակցության ու PKK-ի միջեւ տարածությունը պետք է մեծանա": Սակայն ժամեր անց «Ռոյթերսն» այս հատվածում ուղղել է Դեմիրթաշի խոսքը, նշելով. «PKK-ն լրիվ այլ կազմակերպություն է, եւ „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցությունը ոչ մի իրավասություն չունի PKK-ին համոզել, որ նա զենքը վայր դնի»:
NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 1-ին տեղի ունեցած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջին արտակարգ համաժողովում նախագահ է ընտրվել Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի դատախազությունը համագումարից մեկ օր հետո հասցրել է երկու տարբեր քրեական գործեր հարուցել հիշյալ կուսակցության դեմ` «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու» (նկատի է առնվում PKK-ն), «ժողովրդին զինվորականությունից հեռացնելու» եւ «քաղաքական կուսակցությունների ոգուն հակառակ գործունեություն իրականացնելու» մեղադրանքով:
Ի դեպ, Իմրալի կղզում 1999 թվականից ցմահ դատապարտված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանը իր դատապաշտպանների միջոցով կոչ էր արել թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (նախկին «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցությանը՝ չլինել PKK-ի խոսափոխը, քանի որ PKK-ն զինված կազմակերպություն է եւ Թուրքիայում օրենքից դուրս է համարվում: Օջալանն այս զգուշացումը հիմնավորել էր նրանով, որ հենց PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում բազմաթիվ քրդական կուսակցություններ են փակվել, իսկ կուսակցություն բացել-փակելը լավ արդյունքի չի հասցնի:Monday, February 8, 2010
«Ռոյթերս»-ը ժամեր անց փոխել է քրդական կուսակցության ղեկավարի խոսքը
News.am. 8-2-2010- Թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նորըտնիր նախագահ Սելահաթին Դեմիրթաշի հետ հարցազրույցից մի հատված «Ռոյթերս» գործակալությունը ժամեր անց փոխել է:
Ինչպես հաղորդում է թւրքական Haberler կայքէջը, «Ռոյթերսը» Դեմիրթաշի հետ հարցազրույցի սկզբնական տարբերակում նշել էր, որ վերջինս ասել է. ""PKK-ն օրենքից դուրս ռազմական կառույց է, եւ իրենց կուսակցության ու PKK-ի միջեւ տարածությունը պետք է մեծանա": Սակայն ժամեր անց «Ռոյթերսն» այս հատվածում ուղղել է Դեմիրթաշի խոսքը, նշելով. «PKK-ն լրիվ այլ կազմակերպություն է, եւ „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցությունը ոչ մի իրավասություն չունի PKK-ին համոզել, որ նա զենքը վայր դնի»:
NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 1-ին տեղի ունեցած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջին արտակարգ համաժողովում նախագահ է ընտրվել Սելահաթին Դեմիրթաշը: Թուրքիայի դատախազությունը համագումարից մեկ օր հետո հասցրել է երկու տարբեր քրեական գործեր հարուցել հիշյալ կուսակցության դեմ` «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու» (նկատի է առնվում PKK-ն), «ժողովրդին զինվորականությունից հեռացնելու» եւ «քաղաքական կուսակցությունների ոգուն հակառակ գործունեություն իրականացնելու» մեղադրանքով:
Ի դեպ, Իմրալի կղզում 1999 թվականից ցմահ դատապարտված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանը իր դատապաշտպանների միջոցով կոչ էր արել թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (նախկին «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցությանը՝ չլինել PKK-ի խոսափոխը, քանի որ PKK-ն զինված կազմակերպություն է եւ Թուրքիայում օրենքից դուրս է համարվում: Օջալանն այս զգուշացումը հիմնավորել էր նրանով, որ հենց PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում բազմաթիվ քրդական կուսակցություններ են փակվել, իսկ կուսակցություն բացել-փակելը լավ արդյունքի չի հասցնի:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment