Tuesday, February 23, 2010

«Թուրքիայի կառավարությունն արձանագրությունները ստորագրել է ոչ թե ՀՀ Սահմանադրական դատարանի, այլ կառավարության հետ»

Report.am. 22-2-2010- Հայ-թուրքական արձանագրությունները` Հայաստանի կառավարության և Սահմանադրական դատարանի վերապահումներով, չեն վավերացվի թուրքական խորհրդարանի կողմից. հայտարարել է Եվրամիության համապատասխանության հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յակիշը: «Եթե Հայաստանը հույս ունի, որ Անկարան կընդունի ՍԴ-ի փոփոխությունները, սխալվում է»,- Trend News - ին ասել է Յակիշը: Թուրքիայի կառավարությունն արձանագրությունները ստորագրել է ոչ թե Սահմանադրական դատարանի, այլ կառավարության հետ, և այդ կառույցի վերապահումները Երևանի ներքին խնդիրն են և Թուրքիայի հետ կապ չունեն, ասել է Թուրքիայի նախկին արտգործնախարարը:

No comments: