Tuesday, February 23, 2010

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է «ԽՈՋԱԼՈՒԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

«ԱԶԳ», 23-02-2010- «Նյուզ.ամ» կայքի փոխանցմամբ, փետրվարի 24-ին եգիպտական մասնավոր` «Աին Շամս» համալսարանում նախատեսված, այսպես կոչված «Խոջալուի իրադարձությունները» թեմայով քննարկումը անորոշ ժամանակով հետաձգվել է: Նույն կայքը տեղեկացնում է նաեւ, որ վերոհիշյալ քննարկումը նախաձեռնել էին Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունը եւ այդ երկրում ապրող ադրբեջանական լոբբիստական շրջանակները:

No comments: