Tuesday, February 23, 2010

Պարույր Հայրիկյան. «Մեզ պատիվ չի բերում, որ բանտերում կան քաղկալանավորներ»

7Or.am. 23-2-2010- Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ժամանակին քաղբանտարկյալ լինելով և բազմիցս բարձրացնելով քաղբանտարկյալների հարցերը, ինչո՞ւ այսօր չի բարձրաձայնում այդ մասին՝ նա պատասխանել է, թե ժամանակին ինքը խոսել է։ -Այն ժամանակ, երբ շատ էին քաղկալանավորները, Հ1-ի ուղիղ եթերից օգտվելով՝ բավական խոսեցի դրա մասին։ Պահանջեցի, որ այդ հարցին սպառիչ պատասխան տրվի։ Ինչ-որ բան արվեց, բայց կարծես թե բավարար չափով չարվեց,-նշել է նա։ Նրա խոսքերով՝ մեզ պատիվ չի բերում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ -Եթե անգամ քաղկալանավոր է համարվում համաշխարհային չափորոշիչների տեսանկյունից, ուրեմն պետք է այնպես անել, որ այդ հարցը լուծվի, և դա մեր հասարակության խնդիրն է,-ասել է Պարույր Հայրիկյանը։

No comments: