Tuesday, February 23, 2010

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊՐԻՄԻՏԻՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

«Ազատություն» 23-2-2010- Ինչպես է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը գնահատում Ադրբեջանի քարոզչական գործողությունները, եւ Հայաստանի պատասխանը դրանց: Այդ հարցը փետրվարի 23-ին տրվել է կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին: Նա պատասխանել է, թե Ադրբեջանի քարոզչությունը “պրիմիտիվ է, եւ պրիմիտիվ է նաեւ Հայաստանի պատասխանը դրան”: Իսկ ինչ խորհուրդ կտա Լեւոն Զուրաբյանը Հայաստանին անել այդ տեղեկատվական պատերազմում, հարցրել են լրագրողները: “Գիտեք ինչ, մի քիչ դժվար է հիմա խորհուրդներ տալ ձախողված իշխանությանը, իշխանությանը, որը լեգիտիմություն չունի: Օրինակի համար, եթե Հայաստանը լիներ դեմոկրատական երկիր, շատ ավելի ուժեղ կլինեին մեր դիրքերը տեղեկատվական պատերազմում: Օրինակ, այն էժան հնարքը, որ փորձեց Սերժ Սարգսյանն անել այդ “Չաթըմ հաուզում”, երբ նա խոսեց այն մասին, թե Ղարաբաղի ժողովրդավարական ազատություններն ավելի բարձր մակարդակում են գտնվում, քան Ադրբեջանինը, գիտեք, ոնց որ գայլի քարոզ լիներ: Այսինքն, նա, որը ամենամեծ բռնապետական, ամենախայտառակ բաներն է արել իր երկրում, նրա խոսքերին ոնց կարող է հավատալ ժողովուրդը, ոնց կարող է հավատալ միջազգային հանրությունը, ոնց կարող են հավատալ էքսպերտները”, ասում է Լեւոն Զուրաբյանը:

No comments: