Tert.am. 22-2-2010- «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միջազգային ասպարեզում Իրանը միշտ ջանքեր է գործադրել և շարունակելու է գործադրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար»: Այս մասին ադրբեջանական Trend News լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամմեդ Ռեզա Բահոնարը:
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ Իրանը տարբերություն չի տեսնում իր սեփական շահերի և Ադրբեջանի շահերի միջև: Մենք ամբողջ ուժով պաշտպանելու ենք Ադրբեջանի շահերը միջազգային ասպարեզում, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի հարցում»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակը:
Նշենք, որ փետրվարի 20-ին եռօրյա այցով Իրան է մեկնել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել իր իրանցի գործընկերոջ` Ալի Լարիջանիի, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:Monday, February 22, 2010
Իրանը ցանկանում է Ադրբեջանին «վերադարձնել» Լեռնային Ղարաբա՞ղը
Tert.am. 22-2-2010- «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միջազգային ասպարեզում Իրանը միշտ ջանքեր է գործադրել և շարունակելու է գործադրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու համար»: Այս մասին ադրբեջանական Trend News լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամմեդ Ռեզա Բահոնարը:
«Ես կարող եմ վստահաբար ասել, որ Իրանը տարբերություն չի տեսնում իր սեփական շահերի և Ադրբեջանի շահերի միջև: Մենք ամբողջ ուժով պաշտպանելու ենք Ադրբեջանի շահերը միջազգային ասպարեզում, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրի հարցում»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակը:
Նշենք, որ փետրվարի 20-ին եռօրյա այցով Իրան է մեկնել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել իր իրանցի գործընկերոջ` Ալի Լարիջանիի, ինչպես նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment