Monday, February 22, 2010

Գիտնականները պարզել են, թե երբ կյանքը կվերանա Երկրից

7Օր.am. 22-2-2010- Ինչպես գրում է «Science.YoRead.ru»-ն, ատոմային շերտի ճնշման և ջերմային ներգործության շնորհիվ Երկիրն ի վիճակի է ինքնուրույն կարգավորել իր կլիման, որն էլ դեռ թույլ է տալիս նրան խուսափել արևի ճառագայթների չափազանց տաքացումից։ Բայց գիտնականները զգուշացնում են, որ Արևի ներկայիս ճառագայթումն ի վիճակի է 1 միլիարդ տարվա ընթացքում Երկիրը դարձնել կյանքի համար ոչ պիտանի, որովհետև օվկիանոսները կցամաքեն և ածխաթթու գազն իսպառ կվերանա։ Արևի ակտիվության չափից ելնելով՝ թուլանում է ջերմոցային ներգործությունը։ Դրան համապատասխան էլ թուլանում է պաշտպանվածությունը արևի ճառագայթումից։ Եթե Արևի ակտիվության չափը շարունակի այսպես աճել, ապա գիտնականները չեն բացառում, թե հավանական է, որ միլիարդ տարուց Երկրում ապրելն անհնար կլինի։

No comments: