«Լրագիր» 20-2-2010- Հայաստանը թերեւս ոչ թե թանգարան, այլ միֆաստան է բաց երկնքի տակ: Երեւի թե ամբողջ աշխարհում հասարակություններն այդքան չեն կերակրվում եւ կերակրվել միֆերով, ինչքան հայ հասարակությունն իր բազմաչարչար անցյալի, ներկայի եւ թերեւս նույնքան բազմաչարչար ապագայի ընթացքում: Բանն այն է, որ նույնիսկ ապագան արդեն միֆապատվել է տարատեսակ “հայկական աշխարհների”, տարածաշրջանային զանազան կենտրոնների մասին երեւակայական խոսակցությունների հետեւանքով:
Հայաստանում կա մի յուրահատկություն` միֆ ստանալ ամեն ինչից, ամեն ինչի շուրջ միֆական շրջանակ կառուցել եւ այդպիսով նույնիսկ օգտակար եւ արժեքավոր իրողությունները կամ անձանց իրականում արժեզրկել մինչեւ ուղն ու ծուծը: Ի վերջո, ցանկացած միֆի պարագայում, որքան էլ այն ազդեցիկ լինի հասարակական կյանքը կառավարելիս, եւ եթե ազդեցությունը նույնիսկ դրական լինի, միեւնույն է, մեծ հաշվով անհեռանկար է ու մեղմ ասած սխալ, երբ հասարակությանը կշտացնում են միֆերով:
Չէ որ դրանք կապ չունեն իրական կյանքի հետ, դրանք իրական կյանքի հետ կապը կտրելու համար են, եւ նույնիսկ լավը լինելու եւ դրական ազդեցություն թողնելու դեպքում, ցանկացած միֆ ոչնչով ավելին չէ, քան թմրանյութը, որը նույնպես մարդուն հաճելի զգացումներ է պատճառում եւ կտրում իրականությունից, բայց քայքայում է առողջությունն ու հիմնահատակ ավերում իմունային համակարգը:
Ազգային էլիտաները, տարբեր ժամանակներում, եզակի բացառություններով, հենց այդ միֆամոլությանն էլ վարժեցրել են հայությանը` հայրենիքում եւ Սփյուռքում, դրա անունը դնելով ազգային դաստիարակություն կամ հայապահպանություն: Պատահական չէ, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում ռազմական եւ քաղաքակրթական համակարգային հաաջողություններն արձանագրվել են թերեւս այն տարածքներում, որտեղ առավելագույնս զերծ են եղել ավանդական միֆամտածողությունից` Կիլիկիայի հայկական պետություն, Լեռնային Ղարաբաղի:
Որտեղ թագավորել է միֆը, ամեն ինչ ավարտվել է գաղթով կամ արտագաղթով, որովհետեւ միֆն այնպիսի բան է, որ անընդհատ պետք է լինի, իսկ երբ հանկարծ ինչ որ պահի դադարում է լինել, կամ կտրուկ փոխվում են միֆերը, առաջանում է հասարակական դեպրեսիա, ինչից ելքը ազգերը որոնում են գաղթի ճանապարհին:
Իսկ դա այն է, ինչ պետք է էլիտաներին: Հասարակությունը կամ ենթարկվում է միֆերին, կամ թողնում է եւ հեռանում, ու ոչ մի խնդիր էլիտայի համար: Եթե էլիտայի երեւակայությունը չի բավականացնում միֆեր հորինելուն, ապա հասարակությունը էլիտային իրական պահանջներ ներկայացնելու փոխարեն պարզապես թողնում է ու հեռանում: Ընդ որում, խոսքը թե “սեփական”, թե “օտար” էլիտաների հանդեպ հայերի վերաբերմունքի մասին է:
Բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես ձերբազատվել միֆերից: Այդ հարցի պատասխանը միաժամանակ թե պարզ է, թե բարդ: Մեծ հաշվով, թերեւս բոլոր ազգերն ու հասարակություններն էլ կառուցվում են միֆական ընկալումների վրա: Ստացվում է կարծես թե մի պարադոքս: Բայց խնդիրը կրկին էլիտաների որակն ու ինքնագիտակցությունն է, աշխարհընկալումը եւ արժեհամակարգը: Պարզապես կան էլիտաներ, որոնք իրենց ազգերի ու հասարակությունների համար միֆական են դարձրել օրենքը, իրավունքը, անձնական պատասխանատվությունը: Այդ միֆերի շնորհիվ աշխարհի մի զգալի մասին հաջողվել է ապահովել քաղաքակրթական եւ քաղաքացիական լուրջ առաջընթաց:
Ու այդ առաջնթացը, որը նաեւ հանգեցրել է գլոբալ աշխարհի ձեւավորման, թերեւս ժամանակի ընթացքում բարեբախտաբար սկսել է ծառայել նաեւ այն ազգերին ու հասարակություններին, որոնց էլիտաները “ազգային դաստիարակությունից” ու “հայապահպանությունից” այն կողմ չեն կարողանում եւ չեն ուզում անցնել: Գլոբալ աշխարհի շնորհիվ նաեւ հայ հասարակությունը դանդաղ, համառ, մեծ դժվարությամբ, բայց կարծես թե անխուսափելիորեն կանգնած է ազգային միֆերից մարդկային միֆերի տանող ճանապարհի վրա: Եվ եթե ազգային միֆերը նպաստում են, որ մարդը ոչինչ չզգա, ապա մարդկային միֆերը կօգնեն գոնե մարդ զգալ:
Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը թերեւս դեռ հեռու է այդ զգացումից, բայց կանգնած է այդ ճանապարհի վրա, որովհետեւ բարեբախտաբար եղել են ազգեր ու հասարակություններ, որոնք ժամանակի ընթացքում առաջ են գնացել ու կառուցել են այդ ճանապարհները, որոնցով կամա, թե ակամա մյուսները դուրս են գալու քարանձավից:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑSunday, February 21, 2010
ՄԻ ՔԻՉ ՄԻՖԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment