Saturday, February 27, 2010

Աշխարհում մոտ կես միլիոն ադրբեջահայ կա

Tert.am. 26-2-2010- Եթե Ադրբեջանը պատրաստ է միջազգային անվտանգության երաշխիքներ տրամադրել հայ փախստականներին, այդ պարագայում ադրբեջանահայ համայնքը պատրաստ է վերադարձի։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը` հավելելով. «Իսկ եթե ադրբեջանական կողմը դա բացառում է, ապա մենք նույնպես չենք հանդուրժի ադրբեջանցի թուրքերի վերադարձը առանց մեր հիմնախնդիրների լուծման»: Ադրբեջանահայերի ասամբլեան փախստականների հարցով գրավոր դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին, քննարկել այն ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հետ։ Այվազյանը նաև նշեց, որ այսօր ՀՀ ԱԺ–ում շրջանառության մեջ է Սումգայիթի ջարդերին վերաբերող երկու օրինագիծ։ Օրինագծերը ներկայացվել են «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից։ «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն, բայց մինչ այդ մենք ինքներս պետք է ճանաչենք այն», – նշեց նա։ Այվազյանը նաև հավելեց, որ այսօր ամբողջ աշխարհում ապրում են մոտ կես միլիոն ադրբեջահայեր, այդ թվում 360 հազարը` Հայաստանում: Նրանցից 82 հազարը ընդունել է Հայաստանի քաղաքացիություն։

No comments: