News.am. 26-2-2010- Արդեն երկրորդ տարին է, որ Չեխիայում ֆաշիզմի զոհերի հուշահամալիրի մոտ ադրբեջանցիները 1992թ. Խոջալուի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված երեկո են անցկացնում: Հատկանշական է, որ այդ միջոցառումներին տեղի բնակիչները միշտ ուրախությամբ են սպասել, քանի որ միջոցառման ավարտին հնարավորություն է ընձեռվում համտեսել ադրբեջանական ուտելիքներ: Այս տարի էլ, որպեսզի ադրբեջանցի հյուրերին ուրախացնեն, գյուղի ներկայացուցիչները քվեարկել են, որ Լիդիցեի ապագա նոր փողոցներից մեկը կրի Խոջալուի անունը:
Ուի թեեւ այս միջոցառմանը խոստացել էր մասնակցել մշակույթի նախարար Վացլավ Ռիդլբաուխը, իսկ միջոցառման պաշտպանությունն իր վրա էր վերցրել խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Միլոսլավ Վլչեկը, սակայն ամեն ինչ փլուզվել է, երբ ՀՀ դեսպանը բողոքով գնացել է Չեխիայի ԱԳՆ:
Բանն այն է, որ Խոջալուի բնակիչների կոտորածը համարվում է չբացահայտված դեպք ԼՂ պատերազմում, որ մինչև այսօր չի ավարտվել և սպառնում է նորից բռնկվել: 1992թ. Խոջալուն գրավեցին հայկական ջոկատները, բայց բնակիչների ելքի համար հումանիտար միջանցք բացեցին:
Հետո ադրբեջանցիները հայտարարեցին մի քանի հարյուր դիակների հայտնաբերման մասին: Կոտորածի դեպքը մինչև հիմա պարզված չէ, և յուրաքանչյուր կողմ պնդում է իր տեսակետը: Ադրբեջանցիներն իրենց տարբերակն ապացուցում են սարսափելի նկարներով, իսկ հայերը, օրինակ, Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությամբ, ով ասել էր, որ ամեն ինչ կազմակերպել էին ադրբեջանցի իր հակառակորդները: Թե ով է պատասխանատու կոտորածի համար մինչև այժմ հասկանալի չէ:
Հայաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո հուշահամալիրի տնօրեն Չերվենցլը խոստովանել է. «Ես այդպիսի կասկածներ չունեի»: Իսկ քաղաքապետը հայ դեսպանին ասել է, որ բոլոր դեպքերում ուտելիքի համտեսումը տեղի կունենա:
Իսկ ահա Չեխիայի ԱԳՆ-ն ընդհանրապես մի կողմ է քաշվել: «Մենք մասնակից չենք, մեզ հետ չեն խորհրդակցել, իսկ եթե խորհրդակցեին, կառաջարկեինք շատ նրբանկատ ու զգույշ լինել», — ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Ֆիլիպ Կանդան, իսկ մշակույթի նախարարն էլ ասել է, որ չի մասնակցելու Լիդիցեի միջոցառմանը: «Ես կոչ կանեմ ադրբեջանական կողմին, որ դա լինի զոհերի հիշատակի միջոցառում` առանց հակահայկական որևէ դրսևորման: Ամեն ինչ կավարտենք ադրբեջանական ուտելիքների համտեսմամբ»,- ասել է Չերվենցլը:Saturday, February 27, 2010
Չեխիայում Խոջալուին նվիրված ադրբեջանական երեկոյի ամենակարեւոր իրադարձությունը ուտելիքի համտեսումն է
News.am. 26-2-2010- Արդեն երկրորդ տարին է, որ Չեխիայում ֆաշիզմի զոհերի հուշահամալիրի մոտ ադրբեջանցիները 1992թ. Խոջալուի կոտորածի զոհերի հիշատակին նվիրված երեկո են անցկացնում: Հատկանշական է, որ այդ միջոցառումներին տեղի բնակիչները միշտ ուրախությամբ են սպասել, քանի որ միջոցառման ավարտին հնարավորություն է ընձեռվում համտեսել ադրբեջանական ուտելիքներ: Այս տարի էլ, որպեսզի ադրբեջանցի հյուրերին ուրախացնեն, գյուղի ներկայացուցիչները քվեարկել են, որ Լիդիցեի ապագա նոր փողոցներից մեկը կրի Խոջալուի անունը:
Ուի թեեւ այս միջոցառմանը խոստացել էր մասնակցել մշակույթի նախարար Վացլավ Ռիդլբաուխը, իսկ միջոցառման պաշտպանությունն իր վրա էր վերցրել խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Միլոսլավ Վլչեկը, սակայն ամեն ինչ փլուզվել է, երբ ՀՀ դեսպանը բողոքով գնացել է Չեխիայի ԱԳՆ:
Բանն այն է, որ Խոջալուի բնակիչների կոտորածը համարվում է չբացահայտված դեպք ԼՂ պատերազմում, որ մինչև այսօր չի ավարտվել և սպառնում է նորից բռնկվել: 1992թ. Խոջալուն գրավեցին հայկական ջոկատները, բայց բնակիչների ելքի համար հումանիտար միջանցք բացեցին:
Հետո ադրբեջանցիները հայտարարեցին մի քանի հարյուր դիակների հայտնաբերման մասին: Կոտորածի դեպքը մինչև հիմա պարզված չէ, և յուրաքանչյուր կողմ պնդում է իր տեսակետը: Ադրբեջանցիներն իրենց տարբերակն ապացուցում են սարսափելի նկարներով, իսկ հայերը, օրինակ, Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտարարությամբ, ով ասել էր, որ ամեն ինչ կազմակերպել էին ադրբեջանցի իր հակառակորդները: Թե ով է պատասխանատու կոտորածի համար մինչև այժմ հասկանալի չէ:
Հայաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո հուշահամալիրի տնօրեն Չերվենցլը խոստովանել է. «Ես այդպիսի կասկածներ չունեի»: Իսկ քաղաքապետը հայ դեսպանին ասել է, որ բոլոր դեպքերում ուտելիքի համտեսումը տեղի կունենա:
Իսկ ահա Չեխիայի ԱԳՆ-ն ընդհանրապես մի կողմ է քաշվել: «Մենք մասնակից չենք, մեզ հետ չեն խորհրդակցել, իսկ եթե խորհրդակցեին, կառաջարկեինք շատ նրբանկատ ու զգույշ լինել», — ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Ֆիլիպ Կանդան, իսկ մշակույթի նախարարն էլ ասել է, որ չի մասնակցելու Լիդիցեի միջոցառմանը: «Ես կոչ կանեմ ադրբեջանական կողմին, որ դա լինի զոհերի հիշատակի միջոցառում` առանց հակահայկական որևէ դրսևորման: Ամեն ինչ կավարտենք ադրբեջանական ուտելիքների համտեսմամբ»,- ասել է Չերվենցլը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment