News.am. 6-2-2010- Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրին պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել է պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարին ուղեկցել են Ս. Աստվածածին Մայր տաճար, այնուհետ պատրիարքարանի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանցի նախարարին բարի գալուստ է մաղթել եւ ուղերձով հանդես եկել տեղի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած հյուրասիրության համար, ապա այցելել Հովհաննես Կոլոտ պատրիարքի անվան թանգարան։ Այնուհետ բարձրաստիճան հյուրը իր տպավորություններն է թողել պատվո տոմարի մեջ: «Ես խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության, մեր հավատքի առաջ, որը ուժի հետ միասին նպաստել է մեր պատմության կերտմանը եւ երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք չափազանց դժվար պայմաններում այս ամենը պահպանում ու փոխանցում են սերնդեսերունդ»,- պատվո տոմարում գրել էր Սեյրան Օհանյանը:Saturday, February 6, 2010
Հայաստանի պաշտպանության նախարարը Պոլսո Հայոց պատրիարքարանում
News.am. 6-2-2010- Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գտնվում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։
Հայաստանից ժամանած բարձրաստիճան հյուրին պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել է պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարին ուղեկցել են Ս. Աստվածածին Մայր տաճար, այնուհետ պատրիարքարանի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանցի նախարարին բարի գալուստ է մաղթել եւ ուղերձով հանդես եկել տեղի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած հյուրասիրության համար, ապա այցելել Հովհաննես Կոլոտ պատրիարքի անվան թանգարան։ Այնուհետ բարձրաստիճան հյուրը իր տպավորություններն է թողել պատվո տոմարի մեջ: «Ես խոնարհվում եմ մեր ժողովրդի պատմության, մեր հավատքի առաջ, որը ուժի հետ միասին նպաստել է մեր պատմության կերտմանը եւ երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք չափազանց դժվար պայմաններում այս ամենը պահպանում ու փոխանցում են սերնդեսերունդ»,- պատվո տոմարում գրել էր Սեյրան Օհանյանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment