Saturday, February 6, 2010

Եթե երկու գործընթացների չփոխկապակցվեն, խաղաղ կարգավորման շանսերը կնվազեն. Ալիև

Tert.am. 6-2-2010- Եթե հայ-թուրքական հարցը չփոխկապակցվի ԼՂ-ի հետ, հակամարտության խաղաղ կարգավորման շանսերը կնվազեն: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews–ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հայ–թուրքական համերաշխությունն ինչպես կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ «Մեր կարծիքով` դա միայն լրացուցիչ բարդություններ կառաջացնի տարածաշրջանում… համապատասխանաբար, կարծում եմ`մեզ համար այժմ ունիկալ հնարավորություն է ստեղծվում. հայ-թուրքական գործընթացի ֆոնին մենք մոտեցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների եզրափակիչ փուլին… եկեք համատեղենք այդ երկու գործընթացների էներգիան, որպեսզի տարածաշրջանում ոչ մի երկիր իրեն մոռացված չհամարի…այլապես լարվածությունն անխուսափելի է»,- եզրափակել է Իլհամ Ալիևը:

No comments: