/PanARMENIAN.Net/ 26.02.2010 - Դեռեւս հայտնի չէ, թե երբ կկայանան Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությունները: Այդ մասին թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Ըստ նրա, ընտրությունների օրը դեռ չի նշանակվել, քանի որ չի ստացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության թույլտվությունը: «Երբ թույլտվությունը ստացվի, հայկական համայնքը կնշանակի ընտրությունների օրը»,-ասել է Մաշալյանը: Ընդ որում նա նշել է, որ ընտրությունների ձգձգման պատճառը` այս հարցում հակասությունների առկայությունն է: «Մենք դիմել ենք Կրոնական խորհուրդ` խնդրելով ընտրել Կոնստանդինոպլսի աթոռակից պատրիարք եւ դրական պատասխան են ստացել: Իր հերթին Աշխարհիկ հանձնախումբը, որը ձեւավորվել է ընտրությունները կազմակերպելու նպատակով, դիմել է նոր հայտարարությամբ, որպեսզի արտոնվի Պատրիարքի ընտրությունը»,-ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Նա հիշեցրել է, որ Պատրիարքն ընտրվում է ցկյանս եւ ոչ ոք չի կարող նրան փոխարինել, քանի դեռ նա ողջ է եւ չի հրաժարվել գահակալությունից: Սակայն, քանի որ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, նա չի կարող նման որոշում կայացնել: «Այսպիսով, արքեպիսկոպոսը կպահպանի իր տիտղոսը, սակայն ոչ մի օգուտ չի կարողանա բերել իր հոտին»,-ասել է եպիսկոպոսը` հավելելով, որ ընտրվելու դեպքում պատրիարքի աթոռակիցը կունենա արքեպիսկոպոսի իրական իշխանություն, սակայն չի կարող կոչվել ՀԱԵ 85-րդ Կոնստանդինոպոլսի պատրիարք, քանի դեռ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը ողջ է:
Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը կարող է հետեւյալ լուծում տալ հարցին` կամ կընտրվի նոր պատրիարք, կամ կընտրվի Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարք, կամ ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ կողմերը միասնական որոշման չեն հանգել: «Եկեղեցականները կողմ են Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությանը»,-ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:
Իր հերթին Լոքմագյոզյանն ասել է, որ Աշխարհիկ կոմիտեի որոշումը հարուցեց ողջ համայնքի զարմանքը, քանի որ նման բան ոչ ոք չէր սպասում: «Մինչ երկրորդ դիմումի ի հայտ գալն, ամեն ինչ իր հունով էր ընթանում»,-ասել է Տիրան Լոքմագյոզյանը` հավելով, որ հայ համայնքն անհեթեթ մի վիճակում է հայտնվել:
ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքություն: Թուրքիայում գործում է շուրջ 30 եկեղեցի, որտեղ ծառայում են 30 քահանա եւ 20 սարկավագ: Կոնստանդինոպոլսի պատրիարքի պաշտոնը 1998թ. զբաղեցնում է Մեսրոպ Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից եւ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մահափորձերից հետո, 53-ամյա պատրիարքի ինքնազգացողությունը վատթարացավ, իսկ հետո զարգացավ անբուժելի ամնեզիա: 2004 թ. ի վեր Թուրքիայի ղեկավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին (ըստ թուրքական օրենքների ազգային համայնքի ղեկավարը միեւնույն ժամանակ նաեւ նրա հոգեւոր հովիվն է) ընտրել նոր պատրիարքի կամ գոնե աթոռակից պատրիարքի:
ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքությունը, Երուսաղեմի պատրիարքության հետ մեկտեղ հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքությունների մեկը: Ըստ կանոնների երկու պատրիարքությունները ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսությանը: Կոնստանդինոպոլսի եւ Երուսաղեմի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքությանն են դասվում Իսրայելի եւ Հորդանանի բոլոր հայկական եկեղեցիները, իսկ Կոնստանդինոպոլսի պատրիարքությանն են ենթարկվում Թուրքիայի եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:Saturday, February 27, 2010
Դեռեւս հայտնի չէ, թե երբ կկայանան Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությունները
/PanARMENIAN.Net/ 26.02.2010 - Դեռեւս հայտնի չէ, թե երբ կկայանան Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությունները: Այդ մասին թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Ըստ նրա, ընտրությունների օրը դեռ չի նշանակվել, քանի որ չի ստացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության թույլտվությունը: «Երբ թույլտվությունը ստացվի, հայկական համայնքը կնշանակի ընտրությունների օրը»,-ասել է Մաշալյանը: Ընդ որում նա նշել է, որ ընտրությունների ձգձգման պատճառը` այս հարցում հակասությունների առկայությունն է: «Մենք դիմել ենք Կրոնական խորհուրդ` խնդրելով ընտրել Կոնստանդինոպլսի աթոռակից պատրիարք եւ դրական պատասխան են ստացել: Իր հերթին Աշխարհիկ հանձնախումբը, որը ձեւավորվել է ընտրությունները կազմակերպելու նպատակով, դիմել է նոր հայտարարությամբ, որպեսզի արտոնվի Պատրիարքի ընտրությունը»,-ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Նա հիշեցրել է, որ Պատրիարքն ընտրվում է ցկյանս եւ ոչ ոք չի կարող նրան փոխարինել, քանի դեռ նա ողջ է եւ չի հրաժարվել գահակալությունից: Սակայն, քանի որ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, նա չի կարող նման որոշում կայացնել: «Այսպիսով, արքեպիսկոպոսը կպահպանի իր տիտղոսը, սակայն ոչ մի օգուտ չի կարողանա բերել իր հոտին»,-ասել է եպիսկոպոսը` հավելելով, որ ընտրվելու դեպքում պատրիարքի աթոռակիցը կունենա արքեպիսկոպոսի իրական իշխանություն, սակայն չի կարող կոչվել ՀԱԵ 85-րդ Կոնստանդինոպոլսի պատրիարք, քանի դեռ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը ողջ է:
Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը կարող է հետեւյալ լուծում տալ հարցին` կամ կընտրվի նոր պատրիարք, կամ կընտրվի Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարք, կամ ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ կողմերը միասնական որոշման չեն հանգել: «Եկեղեցականները կողմ են Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությանը»,-ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:
Իր հերթին Լոքմագյոզյանն ասել է, որ Աշխարհիկ կոմիտեի որոշումը հարուցեց ողջ համայնքի զարմանքը, քանի որ նման բան ոչ ոք չէր սպասում: «Մինչ երկրորդ դիմումի ի հայտ գալն, ամեն ինչ իր հունով էր ընթանում»,-ասել է Տիրան Լոքմագյոզյանը` հավելով, որ հայ համայնքն անհեթեթ մի վիճակում է հայտնվել:
ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքություն: Թուրքիայում գործում է շուրջ 30 եկեղեցի, որտեղ ծառայում են 30 քահանա եւ 20 սարկավագ: Կոնստանդինոպոլսի պատրիարքի պաշտոնը 1998թ. զբաղեցնում է Մեսրոպ Մութաֆյանը: Սակայն տարած վիրահատություններից եւ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մահափորձերից հետո, 53-ամյա պատրիարքի ինքնազգացողությունը վատթարացավ, իսկ հետո զարգացավ անբուժելի ամնեզիա: 2004 թ. ի վեր Թուրքիայի ղեկավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին (ըստ թուրքական օրենքների ազգային համայնքի ղեկավարը միեւնույն ժամանակ նաեւ նրա հոգեւոր հովիվն է) ընտրել նոր պատրիարքի կամ գոնե աթոռակից պատրիարքի:
ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքությունը, Երուսաղեմի պատրիարքության հետ մեկտեղ հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու ինքնավար պատրիարքությունների մեկը: Ըստ կանոնների երկու պատրիարքությունները ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսությանը: Կոնստանդինոպոլսի եւ Երուսաղեմի պատրիարքներն ունեն արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան: Երուսաղեմի պատրիարքությանն են դասվում Իսրայելի եւ Հորդանանի բոլոր հայկական եկեղեցիները, իսկ Կոնստանդինոպոլսի պատրիարքությանն են ենթարկվում Թուրքիայի եւ Կրետե կղզու (Հունաստան) հայկական եկեղեցիները:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment