Monday, February 1, 2010

Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է կոչով դիմել ՄԱԿ-ին

Report.am. 1-2-2010- Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ալի Մասիմլին առաջարկել է կոչ հղել ՄԱԿ-ին` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձևերի չկատարման կապակցությամբ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հայաստանի կողմից բռնազավթած տարածքների կապակցությամբ ընդունած բանաձևը մինչ այժմ կատարված չէ: Այս առթիվ խորհրդարանը պետք է ՄԱԿ-ին դիմելու նախաձեռնություն ցուցաբերի»,- ասել է պատգամավորը: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին բանաձևի ընդունման պահանջ չի ներկայացնում, սակայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու պահանջ, ինչը հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում»,- հավելել է ադրբեջանցի պատգամավորը:

No comments: