Tert.am. 1-2-2010- Հայաստանում Թուրքիան հաճախ ներկայացվում է որպես մենասյուն, որպես միասնական քաղաքական սուբյեկտ, որն ընդունում է կամ չի ընդունում ինչ-որ որոշում: Ելնելով այդ տրամաբանությունից` ստացվում է, որ Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները համաձայնեցված են, դրանք միասնական ռազմավարության մաս են: Սակայն Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այլ կարծիքի է:
Ինչպես այսօր նշեց քաղաքագետը, «Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարցն արդեն դարձել է Թուրքիայի համար ներքաղաքական խնդիր: Այդ հարցի շուրջ թուրք քաղաքական գործիչները վիճում և ընդդիմանում են միմյանց»: Այս առումով նա մատնանշեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հակասությունը:
«Էրդողանը բավականին պոպուլիստական բնույթի քաղաքական գործիչ է: Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի հայ-թուրքական գործընթացն ավարտվի Արձանագրությունների ստորագրմամբ: Իսկ Էրդողանը կարող է օգտագործել հայ-թուրքական գործընթացը հաղթաթղթեր շահելու համար. նա կարող է պայքարել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի դեմ»,- նշեց նա:
Ըստ Իսկանդարյանի` հնարավոր են հետևյալ սցենարները. վարչապետն ընդդիմանում է նախագահին կամ վարչապետն ընդդիմանում է արտգործնախարարին:
Monday, February 1, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment