Saturday, February 13, 2010

Ստամբուլում խոչընդոտում են պետական կառույցում հայի պաշտոնավարմանը

Tert.am. 13-2-2010- Չնայած ստամբուլահայ Լեո-Սուրեն Հալեպլին հաջողությամբ հանձնել էր Թուրքիայի ԵՄ հարցերով քարտուղարությունում պաշտոն զբաղեցնելու համար քննությունները և իրավունք էր ստացել դառնալ երկրում հայկական ծագումով առաջին պաշտոնյան, թուրքական դատարանը որոշել է այդ պաշտոնի համար կրկնակի քննություններ նշանակել: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը: Քննությունների արդյունքներն անվավեր են համարվել, քանի որ պետական պաշտոնի հավակնող թեկնածուներից մեկը չի համաձայնել արդյունքների հետ և որոշել է բողոքարկել դրանք: Արդյունքում Անկարայի 1-ին շրջանային դատարանը որոշում է կայացրել կրկնակի քննությունների անցկացման մասին: Սակայն ԵՄ գրասենյակը պատրաստվում է բողոքարկել դատարանի այդ որոշումը: Հալեպլին Ռոբեր քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի շրջանավարտ է: 28-ամյա Հալեպլին տիրապետում է հինգ լեզվի:

No comments: