Tert.am. 9-2-2010- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը պաշտոնական, քաղաքական և կոլեկտիվ հանցագործություն է։ Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Դինքի սպանության գործի հերթական դատական նիստից հետո հայտարարել է Փարիզի իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վինսենտ Նիորը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի դատարանն անի առավելագույնը։ Հրանտի սպանությունն անպատիժ չի մնալու»,- հայտարարել է ֆրասիացի փաստաբանը։
Երեկ Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը: Նիստին դատարանը պետք է լսեր Դինքի սպանության գործով անցնող գաղտնի վկային, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ վկան չի բերվել դատարանի դահլիճ։
Cihan գործակալության փոխանցմամբ՝ Դինքի սպանությունից 11 օր անց գաղտնի վկան հարցաքննության ժամանակ հայտարարել էր, թե «Ակօս»-ի խմբագրապետի վրա կրակել են Օգյուն Սամասթը և Յասին Հայալը։ Սակայն մինչ օրս շրջանառվում է այն տեսակետը, թե Դինքի վրա կրակել է Օգյուն Սամասթը, իսկ Յասին Հայալն ու սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Էրհան Թունջելը նրան ուղղորդել են այդ գործողության ժամանակ։Tuesday, February 9, 2010
Դինքի սպանությունը պաշտոնական, քաղաքական և կոլեկտիվ հանցագործություն է. ֆրանսիացի իրավաբան
Tert.am. 9-2-2010- «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը պաշտոնական, քաղաքական և կոլեկտիվ հանցագործություն է։ Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, Դինքի սպանության գործի հերթական դատական նիստից հետո հայտարարել է Փարիզի իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վինսենտ Նիորը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի դատարանն անի առավելագույնը։ Հրանտի սպանությունն անպատիժ չի մնալու»,- հայտարարել է ֆրասիացի փաստաբանը։
Երեկ Ստամբուլի դատարանում տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հերթական՝ 12-րդ դատական նիստը: Նիստին դատարանը պետք է լսեր Դինքի սպանության գործով անցնող գաղտնի վկային, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ վկան չի բերվել դատարանի դահլիճ։
Cihan գործակալության փոխանցմամբ՝ Դինքի սպանությունից 11 օր անց գաղտնի վկան հարցաքննության ժամանակ հայտարարել էր, թե «Ակօս»-ի խմբագրապետի վրա կրակել են Օգյուն Սամասթը և Յասին Հայալը։ Սակայն մինչ օրս շրջանառվում է այն տեսակետը, թե Դինքի վրա կրակել է Օգյուն Սամասթը, իսկ Յասին Հայալն ու սպանության գործի գլխավոր մեղադրյալներից Էրհան Թունջելը նրան ուղղորդել են այդ գործողության ժամանակ։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment