Saturday, February 20, 2010

Հայերի միջոցով` քրդերի դեմ. Թուրքիայի թիվ մեկ խնդիրն այսօր քրդական հարցն է

Panorama.am. 20-2-2010- «Առավոտի» զրուցակից փորձագետը, որ գերադասել է չբացահայտվել, կարծիք է հայտնել, թե իրականում Թուրքիան հավես ու մտադրություն չունի կարգավորելու հայ-թուրքական հարբերությունները, Ղարաբաղի մասին հիշատակումներն էլ նա անում է Ադրբեջանին սիրաշահելու համար: Այս պահին, ըստ փորձագետի, Թուրքիան զբաղված է միայն քրդականա հարցի լուծմամբ: 70 միլիոնանոց Թուրքիայում 25-30 միլիոն քուրդ կա, իսկ Գյուլն ու Էրդողանն ընտրությունների շեմին են: Հետեւաբար պետք է իրենցով անեն քրդական կազմակերպությունները. դրանց ղեկավարներն իրենց մարդիկ պետք է լինեն. «Թուրքիան Եվրոպայի ուշադրությունը շեղում է հայերի վրա, որ քրդերի հարցը լուծի»:

No comments: