/PanARMENIAN.Net/ 20.02.2010 - Ըստ աղբյուրների, որոնք մոտ են կանգնած ամերիկայն վարչակազմին, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Այդ մասին է գրում թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթի վերլուծաբանը:
«Թուրքիան դիտարկում է բանաձեւը որպես «թույն է, որը թունավորում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու հարաբերություններն Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ»,-ասել է թուրք վերլուծաբանը: Նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորումն Երեւանի ու Անկարայի միջեւ ընթանում է ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր: «Իմ նախորդ հոդվածում ես բացահայտ կերպով քննադատեցի թուրքական կառավարությանը Արձանագրությունների վավերացմանը աջակցելու համար: Ըստ իս, Թուրքիան այդ հարցում մի քանի տակտիկական քայլեր բաց թողեց»,-գրում է վերլուծաբանը:
Իլհան Թանիրը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաների մեծ մասը, ում հետ նա զրուցել է բանաձեւի վերաբերյալ, կանախատեսում են, որ Հայոց ցեղաասպանության մասին բանաձեւը, Արտաքին հարաբերությունների կոմիտեից բացի, կընդունվի նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների կողմից: Վերլուծաբանը գտնում է, որ Անկարայի դիրքորոշումը առավել կտրուկ կլինի, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ԱՄՆ նախագահի մակարդակով, քան եթե դա արվի մարտի սկզբին»,-ասել է Իլհան Թանիրը:
Վերլուծաբանը հավելել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը իր հավատարմագրերը կհանձնի ԱՄՆ նախագահին փետրվարի 25-ին: Ըստ լրագրողների, թուրք դիվանագետը դժվարին ժամանակներում է ստանձնում իր պաշտոնը:
Բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի կունենա մարտի 4-ին:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:Saturday, February 20, 2010
HDN. Ցեղասպանության մասին բանաձեւը թույն է, որը թունավորում է հայ-թուրքական եւ ամերիկա-թուրքական հարաբերությունները
/PanARMENIAN.Net/ 20.02.2010 - Ըստ աղբյուրների, որոնք մոտ են կանգնած ամերիկայն վարչակազմին, ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում: Այդ մասին է գրում թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթի վերլուծաբանը:
«Թուրքիան դիտարկում է բանաձեւը որպես «թույն է, որը թունավորում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու հարաբերություններն Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ»,-ասել է թուրք վերլուծաբանը: Նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորումն Երեւանի ու Անկարայի միջեւ ընթանում է ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր: «Իմ նախորդ հոդվածում ես բացահայտ կերպով քննադատեցի թուրքական կառավարությանը Արձանագրությունների վավերացմանը աջակցելու համար: Ըստ իս, Թուրքիան այդ հարցում մի քանի տակտիկական քայլեր բաց թողեց»,-գրում է վերլուծաբանը:
Իլհան Թանիրը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաների մեծ մասը, ում հետ նա զրուցել է բանաձեւի վերաբերյալ, կանախատեսում են, որ Հայոց ցեղաասպանության մասին բանաձեւը, Արտաքին հարաբերությունների կոմիտեից բացի, կընդունվի նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների կողմից: Վերլուծաբանը գտնում է, որ Անկարայի դիրքորոշումը առավել կտրուկ կլինի, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ԱՄՆ նախագահի մակարդակով, քան եթե դա արվի մարտի սկզբին»,-ասել է Իլհան Թանիրը:
Վերլուծաբանը հավելել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը իր հավատարմագրերը կհանձնի ԱՄՆ նախագահին փետրվարի 25-ին: Ըստ լրագրողների, թուրք դիվանագետը դժվարին ժամանակներում է ստանձնում իր պաշտոնը:
Բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի կունենա մարտի 4-ին:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment