Aysor.am. 26.02.2010- Ադրբեջանի վտարանդի հայկական համայնքը դեմ է ցանկացած ռազմական գործողությունների, բայց նաև պատրաստ է պատերազմի: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Քանի դեռ ադրբեջանական ագրեսորի ողնաշարը չի ջարդվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Կուր գետը չի դարձել, հայությունը չի կարող հանգիստ մթնոլորտում սպասել իրադարձությունների զարգացմանը և պետք է միշտ պատրաստ ու զգոն լինի պատերազմական գործողությունների վերսկսմանը, մանավանդ, որ Ադրբեջանը դա ամբողջ աշխարհով տարածում և քարոզում է»,- ասաց նա:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը շեշտեց, որ պետական մակարդակով Ադրբեջանի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի թողնվի առանց պատասխանատվության և պատժի:
«Բոլոր մեղավորները պետք է պատժվեն, և այդ հանցագործության մասին ամբողջ աշխարհը պետք է իմանա»,- ասաց բանախոսը, հայտնելով, որ թե Հայստանի ներսում և թե երկրից դուրս ակտիվ աշխատանք է իրականացվում Սումգայիթում և ամբողջ Ադրբեջանում կատարվածին միջազգային գնահատական տալու ուղղությամբ:
Նա հայտնեց, որ ՀՀ Ազգային Ժողովում է գտնվում Սումգայիթի ջարդերը դատապարտող հայտարարության նախագիծը, որը կարող է քննարկման դրվել արդեն այս տարվա ապրիլին:
«Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմնահարցը նաև լուծում է գտնում միջազգայի հանրության շրջանակներում»,- ասաց նա, հիշեցնելով, որ օրերս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից նամակ է ուղղվել այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին:Saturday, February 27, 2010
Ադրբեջանի հայերի ցեղասպանությունը անպատիժ չի մնա
Aysor.am. 26.02.2010- Ադրբեջանի վտարանդի հայկական համայնքը դեմ է ցանկացած ռազմական գործողությունների, բայց նաև պատրաստ է պատերազմի: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Քանի դեռ ադրբեջանական ագրեսորի ողնաշարը չի ջարդվել, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Կուր գետը չի դարձել, հայությունը չի կարող հանգիստ մթնոլորտում սպասել իրադարձությունների զարգացմանը և պետք է միշտ պատրաստ ու զգոն լինի պատերազմական գործողությունների վերսկսմանը, մանավանդ, որ Ադրբեջանը դա ամբողջ աշխարհով տարածում և քարոզում է»,- ասաց նա:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը շեշտեց, որ պետական մակարդակով Ադրբեջանի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի թողնվի առանց պատասխանատվության և պատժի:
«Բոլոր մեղավորները պետք է պատժվեն, և այդ հանցագործության մասին ամբողջ աշխարհը պետք է իմանա»,- ասաց բանախոսը, հայտնելով, որ թե Հայստանի ներսում և թե երկրից դուրս ակտիվ աշխատանք է իրականացվում Սումգայիթում և ամբողջ Ադրբեջանում կատարվածին միջազգային գնահատական տալու ուղղությամբ:
Նա հայտնեց, որ ՀՀ Ազգային Ժողովում է գտնվում Սումգայիթի ջարդերը դատապարտող հայտարարության նախագիծը, որը կարող է քննարկման դրվել արդեն այս տարվա ապրիլին:
«Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմնահարցը նաև լուծում է գտնում միջազգայի հանրության շրջանակներում»,- ասաց նա, հիշեցնելով, որ օրերս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից նամակ է ուղղվել այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment