News.am. 26-2-2010- Թուրքիան պայքարում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու համար եւ դրա համար օգտագործում է տարբեր միջոցներ։ Բացի այն, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը այս շաբաթվա վերջին կմեկնի ԱՄՆ, Թուրքիայի խորհրդարանի կողմից նամակ է ուղարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին։
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ Ցեղասպանության օրինագծի օրակարգ մտնելը չի բխում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերից, եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասող քայլերից պետք է խուսափել։ «Օրինագիծը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները ճիշտ չի ներկայացնում։ 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները լուսաբանելու համար քաղաքագետները իրենց տեղը պետք է զիջեն պատմաբաններին։ Մենք սպասում ենք, որ օրինագիծը չեք ներառի ձեր օրակարգ»,-նշվում է նամակում։Saturday, February 27, 2010
Թուրքական խորհրդարանը նամակ է հղել ԱՄՆ ներկայացուցիչների պալատ՝ Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու համար
News.am. 26-2-2010- Թուրքիան պայքարում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու համար եւ դրա համար օգտագործում է տարբեր միջոցներ։ Բացի այն, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը այս շաբաթվա վերջին կմեկնի ԱՄՆ, Թուրքիայի խորհրդարանի կողմից նամակ է ուղարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին։
Թուրքական Internethaber կայքէջի փոխանցմամբ՝ նամակում նշվում է, որ Ցեղասպանության օրինագծի օրակարգ մտնելը չի բխում Հայաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերից, եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասող քայլերից պետք է խուսափել։ «Օրինագիծը 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները ճիշտ չի ներկայացնում։ 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները լուսաբանելու համար քաղաքագետները իրենց տեղը պետք է զիջեն պատմաբաններին։ Մենք սպասում ենք, որ օրինագիծը չեք ներառի ձեր օրակարգ»,-նշվում է նամակում։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment