Saturday, February 20, 2010

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հերքում է հայերի և հույների տները պիտակավորելու մասին լուրերը

Tert.am. 19-2-2010- Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հերքել է Ստամբուլի մի շարք թաղամասերում հայերի և հույների տների վրա տարբերանշաններ փակցնելու դեպքերի հետ կապված վաղուց շրջանառվող լուրերը: Այս մասին հաղորդում է Ankara գործակալությունը: «Հետաքննության արդյունքում տների պիտակավորման դեպքեր չեն հայտնաբերվել: Իսկ 2009թ. հունվարից ի վեր ոչ մի բողոք չի ստացվել ոչ մահմեդական բնակչությանն ուղղված սպառնալիքների կամ ճնշումների առնչությամբ»,- հայտարարել է Բեշիր Աթալայը` պատասխանելով «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սաբահաթ Թունջելիի` խնդրի առնչությամբ ներկայացրած գրավոր հարցմանը: Նշենք, որ անցած տարի Ստամբուլի Ֆաթիհ, Սամաթիա և Շիշլի թաղամասերում հայերի և հույների տներին պարբերաբար փակցվում էին կանաչ և կարմիր պիտակներ: Այդ դեպքերի առնչությամբ ահազանգել էր Սաբահաթ Թունջելը և հարցը բարձրացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Քրդամետ կուսակցության պատգամավորը հայտարարել էր նաև, որ ոչ մահմեդական բնակչության նկատմամբ սպառնալիքներն աճում են:

No comments: