News.am. 19-2-2010- Ռուսաստանը չի բացառում , որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուդը նոր պատժամիջոցներ սկսի մշակել Իրանի նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
Նրա խոսքով, Թեհրանը պետք է ավելի ակտիվորեն համագործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։
«Ռուսաստանը բազմիցս կրկնել է, որ կողմ է „վեցնյակի“ շրջանակներում անցկացվող աշխատանքներին, որոնք Իրանին երկխոսության մեջ դրական շարժառիթներով ներգրավելուց բացի, ենթադրում են նաեւ պատժամիջոցներ, եթե Թեհրանը կառուցողական մոտեցում չդրսեւորի».-հայտարարեց Նեստերենկոն՝ հավելելով, թե միջազգային հանրությունը պետք է համոզված լինի, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, թե անհանգստացած է, որ Իրանը միջուկային մարտագլխիկներ է պատրաստում իր հրթիռների համար։ Այդ մասին տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է Վիենայում գտնվող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կենտրոնակայանում պատրաստված գաղտնի զեկույցից։ Փաստաթուղթը նաեւ հաստատում է, որ Իրանը սկսել է ուրանը հարստացնել մինչեւ բարձր մակարդակի։Saturday, February 20, 2010
Ռուսաստանը չի բացառում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը
News.am. 19-2-2010- Ռուսաստանը չի բացառում , որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուդը նոր պատժամիջոցներ սկսի մշակել Իրանի նկատմամբ։ Այս մասին հինգշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
Նրա խոսքով, Թեհրանը պետք է ավելի ակտիվորեն համագործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ, որպեսզի ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։
«Ռուսաստանը բազմիցս կրկնել է, որ կողմ է „վեցնյակի“ շրջանակներում անցկացվող աշխատանքներին, որոնք Իրանին երկխոսության մեջ դրական շարժառիթներով ներգրավելուց բացի, ենթադրում են նաեւ պատժամիջոցներ, եթե Թեհրանը կառուցողական մոտեցում չդրսեւորի».-հայտարարեց Նեստերենկոն՝ հավելելով, թե միջազգային հանրությունը պետք է համոզված լինի, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։
Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ն չորեքշաբթի օրը հայտարարել է, թե անհանգստացած է, որ Իրանը միջուկային մարտագլխիկներ է պատրաստում իր հրթիռների համար։ Այդ մասին տեղեկատվությունը ԶԼՄ-ներում հայտնվել է Վիենայում գտնվող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կենտրոնակայանում պատրաստված գաղտնի զեկույցից։ Փաստաթուղթը նաեւ հաստատում է, որ Իրանը սկսել է ուրանը հարստացնել մինչեւ բարձր մակարդակի։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment