Wednesday, February 24, 2010

Կանադայում թուրքական դեսպանատան վրա հարձակվելու համար ցմահ դատապարտված երկու հայերը ազատ են արձակվել

Tert.am. 23-2-2010- Փետրվարի 19-ին կանադական բանտից ազատ են արձակվել Գևորգ Մարաշլյանն ու Հովիկ Նուբարյանը, որոնք անազատության մեջ էին 1985-ից: Այս մասին տեղեկանում ենք sanahine.wordpress.com-ից: 1985թ. Օտտավայում թուրքական դեսպանատան վրա հարձակվելու և այդ ընթացքում անվտանգության մի աշխատակցի սպանելու համար նրանք դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Քառորդ դար իրենց պատիժը կրելուց հետո նրանք ազատ են արձակվել:

No comments: