Wednesday, February 24, 2010

Իլհամ Ալիեւը հոխորտում է. «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի»՝ չըմբռնելով, որ արդեն անկախ է

News.am. 23-2-2010- «Ադրբեջանական հողում երբեք հայկական երկրորդ պետություն չի ստեղծվելու, Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի, եւ դա գիտի ողջ աշխարհը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 23-ին Բաքվի Լոկբաթան ավանում բնակելի շենքի բացման ժամանակ: Ալիեւը ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է համարել. «Առանց այդ խնդրի լուծման՝ ոչ մի այլ խնդիր չի գտնելու իր լուծումը»: Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում բոլոր ջանքերի մեկտեղման դեպքում, նաեւ ռազմական շինարարության ամրապնդման ուղղությամբ կատարված, քաղաքական, տնտեսական զարգացման քայլերի, այդ գաղափարի շուրջ բոլոր հայրենակիցների համախմբման դեպքում «ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»: Նրա խոսքով, որքան շուտ Հայաստանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղը անկախություն չի ստանա, այնքան շուտ կլուծվի խնդիրը:

No comments: