«ԱԶԳ», 19-02-2010- ԼՂՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները: Մինչ այդ, առաջին ընթերցումից հետո, արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ եւս կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ` ամփոփելով արված առաջարկությունները:
Ինչպես ԱԺ նիստում նշեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը , առաջին ընթերցումից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում 8 պատգամավորական առաջարկություններ են ստացվել, որոնց մեծ մասը ընդհանուր հավանության է արժանացել: Փոփոխված օրենքով, մասնավորապես, համամասնական ընտրակարգով հանդես եկող կուսակցությունների համար ընտրական գրավը սահմանվում է 500.000 դրամ` նախկին 250.000-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի պարագայում, դաշինքի անդամ կազմող յուրաքանչյուր կուսակցության հաշվով, 350.000 դրամ: Կրկնակի ավելացել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվող պատգամավորական թեկնածուի ընտրագրավի չափը` 100.000 դրամ:
Փոխվել են նաեւ ընտրական շեմի պարտադիր տոկոսաչափերը. համամասնական ընտրակարգի դեպքում կազմում է 6 տոկոս` նախկին 10-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշիքի 15 տոկոսը դարձել է 8: Դա ԼՂՀ-ում գործող մյուս կուսակցություններին թերեւս նույնպես հնարավորություն կտա հավակնելու խորհրդարանական տեղերի, թեպետ ներկա դրությամբ հանրապետության քաղաքական ներկապնակը, ակտիվ քաղաքական դերակատարության առումով, հիմնականում ներկայանում է խորհրդարանական ուժերի միջոցով :
Խորհրդարանական ընտրություններն Արցախում տեղի կունենան այս տարվա մայիսի 23-ին: Նախորդ ընտրություններն աչքի էին ընկել քաղաքական ուժերի միջեւ մրցակցային ընդգծված լարվածությամբ, եւ թե ընտրապայքարի ինչ մթնոլորտ կձեւավորվի նոր իրողությունների պայմաններում` պարզ կդառնա արդեն առաջիկա ամիսներին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտFriday, February 19, 2010
ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment