Tuesday, February 16, 2010

«Արցախը երբևէ չի կարող դառնալ սուլթանական պետության մի մասը»

Aysor.am-15.02.2010- «Նախագահն իր ելույթով փորձեց հասկացնել եվրոպական հանրությանը, որ այսօր Արցախն ապրում է ժողովրդավարական արժեքներով, իսկ մենք բոլորս տեսնում ենք, որ նույն Ադրբեջանն այսօր ավելի սուլթանական պետություն է դարձել` որդուց որդի իշխանությունը փոխանցելով, հետևաբար ժողովրդավար արժեքներով ապրող Եվրոպան պետք է ֆիքսի, որ ժողովրդավար արժեքներով ապրող Արցախը երբևէ չի կարող դառնալ սուլթանական պետության մի մասը»,- հայտնեց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 10-ին Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական «Չաթթըմ Հաուս» ինստիտուտում: Մ. Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով, Արցախի կարգավիճակի մասին ՀՀ նախագահի հայտարարությունը «բոլորը հասկանում են, սակայն յուրաքանչյուր պետություն, իր պետական շահերից ելնելով, փորձում է իր դիրքորոշումն արտահայտել: Անդրադառնալով նախագահի ելույթի մյուս շեշտադրությանը, Մ. Հարությունյանը նշեց, որ նախագահն իր խոսքում ասել է, «սիրելի´ եվրոպացիներ, դուք նավթ եք գնում մի երկիրից, և չեք հետևում, թե ձեր գումարներն ուր են գնում. փաստորեն Ադրբեջանը ձեր նավթային գումարներով գնում է զենք և այդ զենքը չի գնում խաղաղ նպատակների համար, այլ հնարավոր է մի օր կիրառի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում»: «Եվրոպացիները Նախագահի ելույթն ընկալել են` որպես ժողովրդավար արժեքներով ապրող և խաղաղության ձգտող երկրի նախագահի ելույթ»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Մ. Հարությունյանը:

No comments: