Sunday, February 28, 2010

Եվրոպան հնարավոր է խստացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցները անկախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումից

News.am. 27-2-2010- Միջազգային հանրությունը ներկա պահին քննարկում է ճնշման մեծացման հարցը, եթե Իրանը միջուկային ծրագրում զիջումների չգնա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում: Dw-world.de-ի հաղորդմամբ,Մերկելը հույս է հայտնել, որ պատժամիջոցների հարցին պատասխանատվությամբ կմոտենան նաեւ Ռուսաստանը, Չինաստանը եւ մի քանի այլ երկրներ, ովքեր հոռետեսորեն են տրամադրված: «Որքանով է դա հնարավոր, պարզ կլինի եկող շաբաթների ընթացքում»,-հավելել է կանցլերը: Նրա խոսքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցների հարցում միասնություն չլինի, ապա Եվրոպան ինքնուրույն կգործի։ «Լինելով եվրոպացիներ, մենք ուզում ենք բոլոր քայլերը միասին ձեռնարկենլ», ասել է Մերկելը: Մերկելն ընդգծել է, որ Իրանի մոտ միջուկային զենքի առկայության դեպքում երկրներին սպառանացող ամենալուրջ վտանգն Իրանում ունեցած բիզնեսը կորցնելն է: «Այնպիսի տպավորություն ունենք, որ որոշ ոլորտներում Իրանը կարձագանքի ճնշմանը»,-հավելել է Մերկելը:

No comments: