Tert.am. 27-2-2010- Թուրքական Milliyet օրաթերթը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ պատերազմ սկսելու մասին հնչեցված հայտարարություններին, գրում է, որ դրանք դատարկ խոսքեր են:
Milliyet-ը, «Բաքվի ռազմական թմբուկները» խորագրով հրապարակման մեջ վերլուծելով միջազգային ասպարեզում Հայաստանի և Ադրբեջանի ունեցած դերակատարությունն ու նշանակությունը, ինչպես նաև հայկական և ադրբեջանական բանակների մարտունակության վերաբերյալ հրապարակված միջազգային զեկույցները, ընդգծում է, որ պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը կմնա միայնակ, և նրան որևէ պետություն աջակցություն չի ցուցաբերի, այդ թվում` նաև Թուրքիան:
«Հարկ է ուսումնասիրել, թե Ալիևի և Աբիևի` պատերազմ սկսելու վերաբերյալ հայտարարություններն ինչքանով են համապատասխանում իրականությանը: Նախ և առաջ, սպառազինության վրա միլիարդավոր դոլարներ ծախսելը դեռ չի կարող պատերազմում հաղթանակի երաշխիք լինել: Դրա վառ օրինակներին մենք բազմիցս հանդիպել ենք: Այսինքն` պատերազմի ժամանակ արդյունքը, ամեն դեպքում, կապված է «մարդկային գործոնի» հետ: Իսկ նայելով Ադրբեջանի բանակի վերաբերյալ միջազգային զեկույցներին, հարցականի տակ է դրվում այն, որ Բաքուն կարող է միայնակ հաղթանակ տանել Հայաստանի դեմ պատերազմում»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով, որ պատերազմ սանձազերծելու դեպքում Բաքուն չի ստանա ո՛չ Մոսկվայի, ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Անկարայի աջակցությունը:
«Եթե Բաքուն որոշի Ղարաբաղը հայերից վերցնել ռազմական ճանապարհով, նրան ոչ մի երկիր դիվանագիտական և ռազմական աջակցություն չի ցուցաբերի: Մի՞թե Բաքվին կաջակցի հայ-թուրքական սահմանը հսկող Ռուսաստանը: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատճառով Թուրքիայի վրա բարկացած և այդ ամենի հետևում Միացյալ Նահանգներին տեսնող Բաքուն, բնականաբար, դեպի Մոսկվան շրջվելու ազդանշաններ է տալիս: Սակայն սպասել, թե Մոսկվան կաջակցի Բաքվին Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելիս, ուղղակի անհավանական է: Բացի այն, որ Մոսկվայի և Երևանի միջև այսօր հրաշալի հարաբերություններ են, մի շարք ադրբեջանցիներ հավատում են, թե Ղարաբաղը հայերին անցել է ռուսական ՕՄՈՆ-ի աջակցությամբ: Ակնհայտ է, որ նման ռազմական նախաձեռնության ժամանակ Մինսկի խմբի որևէ անդամ Բաքվին չի աջակցի: Կարիք էլ չկա ասելու, որ նման պատերազմի դեպքում Արևմուտքի համակրանքը Հայաստանի կողմն է լինելու»,- գրում է Milliyet-ը և շարունակում.
«Լավ, այդ դեպքում մի՞թե Բաքվին կաջակցի «նույնադավան» Իրանը: Նման ակնկալիքն ուղղակի պատրանք է: Թեհրանը շատ մոտ հարաբերություններ ունի Երևանի հետ: Բացի այդ, Իրանում առկա է ադրբեջանական փոքրամասնության ազգայնականության գործոնը: Պարզամտություն է նաև կարծել, թե Իրանը կմասնակցի Հարավային Կովկասում հնարավոր պատերազմին։ Մնում է Թուրքիան: Դժվար չէ ենթադրել, որ պատերազմ սկսվելու դեպքում Թուրքիայի ազգայնական հատվածը կօգնի Ադրբեջանին։ Որոշակի դիվանագիտական աջակցություն էլ կլինի: Սակայն ողջախոհ ադրբեջանցիներն էլ են մոտավորապես գլխի ընկնում, որ պատերազմի սկսման դեպքում Անկարան չի կարողանալու բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին»:
«Կարճ ասած` Ալիևի և Աբիևի` պատերազմի մասին հայտարարությունները դատարկ խոսքեր են: Հակառակ Ադրբեջանի` սպառազինությունների վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու վերաբերյալ հայտարարություններին` Բաքուն ի վիճակի չէ պատերազմ գնալ, իսկ գնալու դեպքում էլ չի կարողանալու ստանալ իր ուզածը»,- գրում է թուրքական պարբերականը` ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ուղիով:Sunday, February 28, 2010
Բաքուն միայնակ չի կարող հաղթել Հայաստանին, իսկ Անկարան նրան այդ հարցում չի օգնի. Milliyet
Tert.am. 27-2-2010- Թուրքական Milliyet օրաթերթը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից ժամանակ առ ժամանակ Հայաստանի հետ պատերազմ սկսելու մասին հնչեցված հայտարարություններին, գրում է, որ դրանք դատարկ խոսքեր են:
Milliyet-ը, «Բաքվի ռազմական թմբուկները» խորագրով հրապարակման մեջ վերլուծելով միջազգային ասպարեզում Հայաստանի և Ադրբեջանի ունեցած դերակատարությունն ու նշանակությունը, ինչպես նաև հայկական և ադրբեջանական բանակների մարտունակության վերաբերյալ հրապարակված միջազգային զեկույցները, ընդգծում է, որ պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը կմնա միայնակ, և նրան որևէ պետություն աջակցություն չի ցուցաբերի, այդ թվում` նաև Թուրքիան:
«Հարկ է ուսումնասիրել, թե Ալիևի և Աբիևի` պատերազմ սկսելու վերաբերյալ հայտարարություններն ինչքանով են համապատասխանում իրականությանը: Նախ և առաջ, սպառազինության վրա միլիարդավոր դոլարներ ծախսելը դեռ չի կարող պատերազմում հաղթանակի երաշխիք լինել: Դրա վառ օրինակներին մենք բազմիցս հանդիպել ենք: Այսինքն` պատերազմի ժամանակ արդյունքը, ամեն դեպքում, կապված է «մարդկային գործոնի» հետ: Իսկ նայելով Ադրբեջանի բանակի վերաբերյալ միջազգային զեկույցներին, հարցականի տակ է դրվում այն, որ Բաքուն կարող է միայնակ հաղթանակ տանել Հայաստանի դեմ պատերազմում»,- գրում է թուրքական պարբերականը` ավելացնելով, որ պատերազմ սանձազերծելու դեպքում Բաքուն չի ստանա ո՛չ Մոսկվայի, ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Անկարայի աջակցությունը:
«Եթե Բաքուն որոշի Ղարաբաղը հայերից վերցնել ռազմական ճանապարհով, նրան ոչ մի երկիր դիվանագիտական և ռազմական աջակցություն չի ցուցաբերի: Մի՞թե Բաքվին կաջակցի հայ-թուրքական սահմանը հսկող Ռուսաստանը: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատճառով Թուրքիայի վրա բարկացած և այդ ամենի հետևում Միացյալ Նահանգներին տեսնող Բաքուն, բնականաբար, դեպի Մոսկվան շրջվելու ազդանշաններ է տալիս: Սակայն սպասել, թե Մոսկվան կաջակցի Բաքվին Ղարաբաղում ռազմական գործողություն սկսելիս, ուղղակի անհավանական է: Բացի այն, որ Մոսկվայի և Երևանի միջև այսօր հրաշալի հարաբերություններ են, մի շարք ադրբեջանցիներ հավատում են, թե Ղարաբաղը հայերին անցել է ռուսական ՕՄՈՆ-ի աջակցությամբ: Ակնհայտ է, որ նման ռազմական նախաձեռնության ժամանակ Մինսկի խմբի որևէ անդամ Բաքվին չի աջակցի: Կարիք էլ չկա ասելու, որ նման պատերազմի դեպքում Արևմուտքի համակրանքը Հայաստանի կողմն է լինելու»,- գրում է Milliyet-ը և շարունակում.
«Լավ, այդ դեպքում մի՞թե Բաքվին կաջակցի «նույնադավան» Իրանը: Նման ակնկալիքն ուղղակի պատրանք է: Թեհրանը շատ մոտ հարաբերություններ ունի Երևանի հետ: Բացի այդ, Իրանում առկա է ադրբեջանական փոքրամասնության ազգայնականության գործոնը: Պարզամտություն է նաև կարծել, թե Իրանը կմասնակցի Հարավային Կովկասում հնարավոր պատերազմին։ Մնում է Թուրքիան: Դժվար չէ ենթադրել, որ պատերազմ սկսվելու դեպքում Թուրքիայի ազգայնական հատվածը կօգնի Ադրբեջանին։ Որոշակի դիվանագիտական աջակցություն էլ կլինի: Սակայն ողջախոհ ադրբեջանցիներն էլ են մոտավորապես գլխի ընկնում, որ պատերազմի սկսման դեպքում Անկարան չի կարողանալու բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերել Բաքվին»:
«Կարճ ասած` Ալիևի և Աբիևի` պատերազմի մասին հայտարարությունները դատարկ խոսքեր են: Հակառակ Ադրբեջանի` սպառազինությունների վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու վերաբերյալ հայտարարություններին` Բաքուն ի վիճակի չէ պատերազմ գնալ, իսկ գնալու դեպքում էլ չի կարողանալու ստանալ իր ուզածը»,- գրում է թուրքական պարբերականը` ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ուղիով:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment