News.am. 18-2-2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնվել է ոչ թե Երեւանի, այլ Մոսկվայի կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանը, Թուրքիայի հետ իր հարաբերությունների պրիզմայով՝ հօգուտ Անկարայի եւ ի վնաս Երեւանի նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ երկկողմ արձանագրությունների վավերացման գործընթացները։ Դավիթ Շահնազարյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմամբ, քանի որ դա բխում է Անկարայի շահերից, սակայն Մոսկվան հետաքրքրված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ։ Ընդդիմադիր գործիչը նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանի ղեկավարությունը կհամաձայնվի ցանկացած կորուստների, եթե դա կօգնի գոնե մեկ ժամ երկարացնել այս վարչակազմի՝ իշխանության գլուխ կանգնած մնալը։ Այս համատեքստում նա կանխատեսել է, որ Հայաստանն առաջինը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Շահնազարյանի կարծիքով, ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները վերաճել են հակազդեցության։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան Թուրքիայում։Thursday, February 18, 2010
Դավիթ Շահնազարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնվել է ոչ թե Երեւանի, այլ Մոսկվայի կողմից
News.am. 18-2-2010- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախաձեռնվել է ոչ թե Երեւանի, այլ Մոսկվայի կողմից։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանը, Թուրքիայի հետ իր հարաբերությունների պրիզմայով՝ հօգուտ Անկարայի եւ ի վնաս Երեւանի նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ երկկողմ արձանագրությունների վավերացման գործընթացները։ Դավիթ Շահնազարյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմամբ, քանի որ դա բխում է Անկարայի շահերից, սակայն Մոսկվան հետաքրքրված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ։ Ընդդիմադիր գործիչը նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանի ղեկավարությունը կհամաձայնվի ցանկացած կորուստների, եթե դա կօգնի գոնե մեկ ժամ երկարացնել այս վարչակազմի՝ իշխանության գլուխ կանգնած մնալը։ Այս համատեքստում նա կանխատեսել է, որ Հայաստանն առաջինը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Շահնազարյանի կարծիքով, ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները վերաճել են հակազդեցության։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Օսմանյան Թուրքիայում։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment