Friday, February 19, 2010

Ի՞նչ «հետևանքներ» նկատի ունի ԱՄՆ-ը

Report.am. 19-2-2010- ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Թեհրանի կողմից մինչև 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը հաստատող ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը վկայում է այն մասին, որ Իրանը չի ցանկանում կատարել իր վրա վերցրած պարտականությունները, ինչը կարող է հետևանքներ ունենալ այս երկրի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը երեկ հաստատել էր, որ իրանը արտադրել է հարստացված ուրանի առաջին խմբաքանակը և առաջին անգամ մտավախություն էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղկացուցիչի վերաբերյալ: «Մենք միշտ ասել ենք, որ եթե Իրանը չկատարի միջազգային պարտավորությունները, ապա դա նրա համար հետևանքներ կունենա»:- Հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը:

No comments: