
Report.am. 13-2-2010- Կիրակի երեկոյան, ժամը 21.30-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլը:
Հեռուստադիտողների sms և ժյուրիի քվեարկության արդյունքում կընտրվի Հայաստանը «Եվրատեսիլ-2010»-ին Օսլոյում ներկայացնող մասնակիցը: Հիշեցնենք, որ 30 հայտերից ընտրված 10 մասնակիցներից այդ օրը կմրցեն 9-ը` Ռազմիկ Ամյանը, Եվա Ռիվասը, «Another Story» ռոք խումբը, Նիկ Էգիբյանը, Մարիա Կիզիրյանը, Անի Արզումանյանը, Մելինե Բեգլարյանը և Էմմի&Միհրան դուետը: Իսկ երգչուհի Սոնյան դուրս է եկել տասնյակից: Ըստ ոչ պաշտոնական վարկածի` նրա երգը կրկնօրինակն է ազգությամբ թուրք երգչուհի Հադիսեի երգերից մեկի:
Տեղեկացնենք, որ համերգին ներկա գտնվել ցանկացողները մեկ տոմսի համար պետք է վճարեն 5000-20000 դրամ:
No comments:
Post a Comment