Saturday, February 27, 2010

Ադրբեջանի պաշտոնյաները Իսրայելի հետ համաձայնագրեր են կնքում

Aysor.am. 26.02.2010- Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու կատարած այցից հետո երկու երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել, և այդ համաձայնությունների հիման վրա, Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան օլիգարխ պաշտոնայներին պատկանող 4 մեծ հոլդինգների ներկայացուցիչները գյուղատնտեսության ոլորտում բիզնես համագործակցություն սկսելու նպատակով փետրվարի 21-25-ը եղել են Իսրայելում: IzRus-ի տեղեկացմամբ` ադրբեջանական ներկայացուցչական պատվիրակության կազմում եղել են Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մեմմեդովին պատկանող ATA Holding, նախագահ Իլհամ Ալիևին մոտ Փաշաևների ընտանիքին պատկանող Pasha Holding, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովին պատկանող Gilan Holding և նախագահի անձնական թիկնազորի պետ Բեյլեր Էյուբովին պատկանող Azersun Holding-ի ներկայացուցիչները: Ըստ «Ենի մուսավաթ»-ի, այս հիշեցումները կարևոր են այն բանի համար, որ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունն ուժեղացնելու համար ցուցում է տրվել Ադրբեջանի իշխանության մեջ օլիգարխների հետ կապված բիզնես կառույցներին: Տեղեկությունների համաձայն` ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Իսրայելի գյուղատնտեսական հատվածում աշխատող ընկերությունների հետ: Հայտնվում է, որ այդ այցի կազմակերպիչը Բաքվում Իսրայելի դեսպան Միխայել Լևոն-Լոտն է եղել:

No comments: