/PanARMENIAN.Net/ 20.02.2010 - Կոնգրեսական Բրեդ Շերմանը պատրաստակամություն է հայտնել հակազդել թուրքական լոբբիի ջանքերին, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունման դեմ, ասվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) հայտարարության մեջ:
Բրեդ Շերմանը հայտարարել է Կոնգրեսի անդամների հետ միասին աշխատելու մտադրության մասին` նպաստելով բանաձեւի ընդունմանը կոմիտեում:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոն (ANC-WR) Ամերիկայի արեւմտյան նահանգների խոշորագույն եւ ազդեցիկ հայկական լոբբիստական կազմակերպություններից է: Աշխատելով ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում եւ ողջ երկրի տարածքում իր բաժանմունքների ցանցի հետ, ANC-WR առաջ է տանում ԱՄՆ-ի հայ համայնքների շահերը հարցերի լայն շրջանակների շուրջ:Saturday, February 20, 2010
Կոնգրեսական Շերմանը կհակազդի թուրքական լոբբիի ջանքերին
/PanARMENIAN.Net/ 20.02.2010 - Կոնգրեսական Բրեդ Շերմանը պատրաստակամություն է հայտնել հակազդել թուրքական լոբբիի ջանքերին, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունման դեմ, ասվում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոյի (ANC-WR) հայտարարության մեջ:
Բրեդ Շերմանը հայտարարել է Կոնգրեսի անդամների հետ միասին աշխատելու մտադրության մասին` նպաստելով բանաձեւի ընդունմանը կոմիտեում:
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:
2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արեւմտյան բյուրոն (ANC-WR) Ամերիկայի արեւմտյան նահանգների խոշորագույն եւ ազդեցիկ հայկական լոբբիստական կազմակերպություններից է: Աշխատելով ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում եւ ողջ երկրի տարածքում իր բաժանմունքների ցանցի հետ, ANC-WR առաջ է տանում ԱՄՆ-ի հայ համայնքների շահերը հարցերի լայն շրջանակների շուրջ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment