News.am. 20-2-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոլմաբահչեյի իր աշխատանքային գրասենյակում հանդիպել է Թուրքիայի արվեստագետների հետ եւ նրանցից աջակցություն խնդրել Թուրքիայում ժողովրդավարացման նախաձեռնության համար (Քրդական հարցի կարգավորում):
Էրդողանի հետ արվեստագետներին դիմավորել են ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը եւ փոխվարչապետ Հուսեյն Չելիքը։
Թուրքիայի վարչապետը նշել է, որ չի վախենում ժողովրդավարացման գործընթացից եւ պատրաստ է դրա համար պատասխան տալ։ Նա կոչ արել արվեստագետներին այս հարցում աջակցել՝ ասելով. «Մեր արվեստագետները իրենց մեծ սրտերով մեր երկրի խնդիրներին էլ թող անդրադառնան։ Քանի որ, ձեր երգերը եւ ստեղծագործությունները ունակ են հաղթահարել ամենաուժեղ պատերը»,- նշել է Էրդողանը։
Էրդողանի հետ հանդիպմանը հայտնի երգիչներից մասնակցել է նաեւ Իբրահիմ Թաթլիսը, իսկ արեւելքի հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն, ով հայտնի է նաեւ հայերեն կատարումներով, հրաժարվել է մասնակցել վարչապետի ճաշկերույթին։
Ամիսներ առաջ, երբ Էրդողանը հայտարարեց քրդական հարցի կարգավորման մասին, Սեզեն Աքսուն շնորհակալական նամակ գրեց Թուրքիայի վարչապետին եւ հայտնեց իր աջակցությունը։
Հայտնի է նաեւ, որ վարչապետի ճաշկերույթի հրավերը մերժած արվեստագետները գերադասել են լինել արդեն երկու ամիս Անկարայում գործադուլ անող TEKEL պետական մենաշնորհային ձեռնարկությունների աշխատողների կողքին։Saturday, February 20, 2010
Էրդողանը հույսը դրել է արվեստագետների վրա
News.am. 20-2-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոլմաբահչեյի իր աշխատանքային գրասենյակում հանդիպել է Թուրքիայի արվեստագետների հետ եւ նրանցից աջակցություն խնդրել Թուրքիայում ժողովրդավարացման նախաձեռնության համար (Քրդական հարցի կարգավորում):
Էրդողանի հետ արվեստագետներին դիմավորել են ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը եւ փոխվարչապետ Հուսեյն Չելիքը։
Թուրքիայի վարչապետը նշել է, որ չի վախենում ժողովրդավարացման գործընթացից եւ պատրաստ է դրա համար պատասխան տալ։ Նա կոչ արել արվեստագետներին այս հարցում աջակցել՝ ասելով. «Մեր արվեստագետները իրենց մեծ սրտերով մեր երկրի խնդիրներին էլ թող անդրադառնան։ Քանի որ, ձեր երգերը եւ ստեղծագործությունները ունակ են հաղթահարել ամենաուժեղ պատերը»,- նշել է Էրդողանը։
Էրդողանի հետ հանդիպմանը հայտնի երգիչներից մասնակցել է նաեւ Իբրահիմ Թաթլիսը, իսկ արեւելքի հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն, ով հայտնի է նաեւ հայերեն կատարումներով, հրաժարվել է մասնակցել վարչապետի ճաշկերույթին։
Ամիսներ առաջ, երբ Էրդողանը հայտարարեց քրդական հարցի կարգավորման մասին, Սեզեն Աքսուն շնորհակալական նամակ գրեց Թուրքիայի վարչապետին եւ հայտնեց իր աջակցությունը։
Հայտնի է նաեւ, որ վարչապետի ճաշկերույթի հրավերը մերժած արվեստագետները գերադասել են լինել արդեն երկու ամիս Անկարայում գործադուլ անող TEKEL պետական մենաշնորհային ձեռնարկությունների աշխատողների կողքին։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment