Saturday, February 13, 2010

Ա. Յունուս. Տարածաշրջանում խաղաղապահների դեր են կատարում էներգետիկ նախագծերը

Panorama.am. 13-2-2010- «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ԼՂ հիմնախնդրի կարգավորման պատճառով լայնամասշտաբ ռազմական գորողություններ կծավալվեն»,- Վեստի.ազ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտալոգիայի բաժնի տնօրեն Արիֆ Յունուսը: Քաղաքագետը չի հավատում ռազմական գործողությունների վերսկսմանն ու նշում, որ տարածաշրջանում մեծ է գերտերությունների ուշադրությունը, որոնց շահերին ևս հակասում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուժային տարբերակը: Յունուսն ընդգծել է, որ այն կողմը, որն առաջինը կսկսի ռազմական գործողությունները, միջազգային հանրության կողմից աջակցություն չի ստանա: Միջազգային հանրության ջանքերն ուղղված են նրան, որպեսզի հնարավոր զարգացումները մարվեն դեռևս սաղմնային վիճակում: Յունուսը ասել է, որ Արևմուտքը հետաքրքրված է տարածաշրջանի էներգետիկ նախագծերով և ամեն ինչ կանի, որպեսզի դրանց անվտանգությունը պաշտպանված լինի: Քաղաքագետը նշել է, որ այս դեպքում էներգետիկ նախագծերը խաղաղապահների դեր են կատարում, ընդ որում` դրանք ավելի արդյունավետ ազդեցությու ունեն, քան կարելի է ակնկալել միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման պարագայում:

No comments: