Saturday, February 13, 2010

Թուրքիայում քուրդ երգչուհի է ձերբակալվել

Երեկ Ստամբուլում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է քուրդ երգչուհի Ռոդժային։ Նա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հրավիրված այն 60 արվեստագետներից էր, ովքեր պետք է խոսեին «քրդական խնդրի» լուծմանն ուղղված կառավարության ժողովրդավարական նախաձեռնության մասին։ Ռոդժան ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել է 2009-ին Դարբեքիր քաղաքում տեղի ունեցած մրցույթում «Հևալ Քամուրան» (ընկեր Քամուրան) երգը երգելու համար։ Հունվարի 28-ին մեկ այլ քուրդ երգիչ Ռոժհիլաթ Իբրահիմը ձերբակալվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության օգտին ենթադրվող քարոզչություն իրականացնելու համար։ Ըստ «ezdixane.ru»-ի

No comments: