Wednesday, February 24, 2010

Սյուզի Քենտիկյանը պատրաստվում է իր հաջորդ մենամարտին

/PanARMENIAN.Net/ 24.02.2010 - Ինչպես հաղորդում է allboxing.ru-ն, թեթեւագույն քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) մարզվում է Ավստրիայի բարձր լեռնային Զելդեն քաղաքում: Քենտիկյանը պատրաստվում է ապրիլի 24-ին Գերմանիայում կայանալիք մենամարտին, որը կդառնա այդ օրվա գլխավոր իրադարձությունը: Քենտիկյանի մրցակիցը կլինի Գերմանիայի մեկ այլ ներկայացուցիչ Նադյա Ռաոին (WIBA վարկածով չեմպիոն): Սյուզաննա (Սյուզի) Քենտիկյանը հայ բռնցքամարտիկ է, որը ներկայացնում է Գերմանիան: WBA 2007թ., WIBF 2007թ., WBO 2009թ. վարկածներով թեթեւագույն քաշային կարգում կանանց աշխարհի չեմպիոն է: Նրան նաեւ անվանում են '«Killer Queen»: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 26 մենամարտ (16 նոկաուտ): Հաղթել է բոլոր մենամարտերում: 1992 թ-ն Կենտիկյանների ընտանիքը տեղափոխվում է Գերմանիա: 2007 թ-ին նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջատար կազմակերպությունների տիտղոսները: 2008 թ-ն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն:

No comments: