Monday, February 1, 2010

Իրանում նշվում է Իսլամական հեղափոխության տարեդարձը

Aysor.am. 1-2-2010- Այսօր Իրանում սկսվել են Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձին նվիրված տոնախմբությունները, որոնք կշարունակվեն 10 օր: Երկրում նշեցին հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի վերադարձը հայրենիք: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը մասնակցություն ունեցավ Թեհրանում Խոմեյնիի դամբարանի մոտ կայացած արարողությանը, հայտարարեց, որ Իրանի իսլամական հեղափոխությունը դարձավ «ոգեշնչման աղբյուր բազմաթիվ պետությունների համար»: Այս տարի տոնախմբություններն Իրանում ընթանում են քաղաքական լարվածության մթնոլորտում. ընդդիմությունը չի հաշտվել անցյալ տարի կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ: «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության տեղեկացմամբ, սպասվում են նոր բողոքի ակցիաներ:

No comments: