Tuesday, February 23, 2010

Իսրայելի և Թուրքիայի միջև նոր սկանդալ է հասունանում

Tert.am. 23-2-2010- Անկարայի և Թել Ավիվի միջև հասունանում է նոր ճգնաժամ: Այս անգամ պատճառը Թուրքիայի փողոցներից մեկում փակցված ցուցապաստառն է, որի վրա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը խոնարհվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առջև: «50 մետրանոց այդ ցուցապաստառն այն բանի վկայությունն է, որ Անկարան չի ներել Դենի Այալոնի կողմից թուրք դեսպանի նկատմամաբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը»,- գրում է իսրայելական Maariv թերթը: Իսրայելցի քաղաքական գործիչների կարծիքով` միջադեպը կարող է վերաճել սկանդալի: Խնդրո առարկա ցուցապաստառը փակցվել էր Թուրքիայի կառավարությանը կից գործող շինարարական ընկերության (TOKİ) կողմից: Այդ ցուցապաստառով թուրք շինարաները ցանկանում էին դիմավորել Թայիփ Էրդողանին, սակայն վերջինիս պահանջով ցուցապաստառը հանվել է:

No comments: