Tuesday, February 23, 2010

Փորձագետ. «Խոջալուն Ադրբեջանի հակահայկական քարոզչական համակարգի առանցքն է»

News.am. 23-2-2010- Հայաստանի տեղեկատվական անվտանգության նոր ռազմավարության շնորհիվ ադրբեջանական կեղծիքին հակազդելու քաղաքականությունը դարձել է առավել համակարգված: Այդ մասին ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում փետրվարի 21-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ հանդես գալով Խոջալուի իրադարձություններին նվիրված հանրային դասախոսությամբ: Նա մանրամասն ներկաայցրել է Խոջալուի ռազմական կրակակետերի վերացման մարտական գործողության մանրամասները, քաղաքացիական բնակչությանը տրամադրված հումանիտար միջանցքի վերաբերյալ պաշտոնական Բաքվի, ինչպես նաեւ Խոջալուի ու Աղդամի տեղական իշխանությունների նախապես տեղեկացված լինելու հանգամանքը: Ըստ Մաթեւոսյանի՝ որ ազերի գրոհայինների կողմից սպանված ու հետագայում մորթազերծ արված թուրք մեսխեթները դարձան Մութալիբովի ու «Ժողճակատի» հակասությունների քավության նոխազը: Տեր-Մաթեւոսյանը նկատելէ նաեւ, որ Խոջալուի իրադարձություններից ընդամենը մի քանի օր անց` մարտի 3-ին, Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարել էր, որ թուրքական աղբյուրների տվյալները տարբերվում են Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացվող տվյալներից եւ հավելել, որ «հարկավոր է խուսափել չափազանցություններից»: Մեկ այլ հանգամանք, որի վրա կանգ առավ հայ գիտնականը, վերաբերում էր Խոջալուի իրադարձությունները հետաքննող Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների ընթացիկ արդյունքներին: 1992 թ. մայիսին այդ հանձնաժողովի նախագահ Ռամիզա Ֆաթալիեւան, ներկայացնելով միջանկյալ հաշվետվություն կատարված աշխատանքների մասին, նշել է, որ «իրադարձությունների ամբողջական բացահայտումը կարող է (ներքաղաքական կյանքում) հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»: Նույն թվականի նոյեբերին նույն հանձնաժողովի փոխնախագահ Ալի Օմարովը, ելույթ ունենալով հանձնաժողովի աշխատանքների ընթացիկ արդյունքների վերաբերյալ, նշել էր այն անձանց անունները, որոնք պատասխատու էին Խոջալուի իրադարձությունների համար` նախկին նախագահ Մութալիբով, նախկին վարչապետ Հասան Հասանով, պաշտպանության նախարար Մեհթիեւ, ներքին գործերի նախարար Քերիմով եւ այլոք: Փորձագետը դասախոսության ավարտին նշել է, որ մինչեւ 1998 թ. Հեյդար Ալիեւի վարչակարգը չէր կողմնորոշվում Խոջալուի իրադարձությունների զոհերի մտացածին քանակի շուրջ, սակայն այդ թվականից շրջանառության մեջ դրված 613 թիվը դարձավ միակ պաշտոնականը: Հարց ու պատասխանի ընթացքում գիտնականը խոսեց նաեւ Ալիեւ կրտսերի հակահայկական քաղաքականության որոշ զավեշտալի դրսեւորումների մասին, որոնց անհերքելի կեղծարարությունն ընդունում են հենց ադրբեջանցիները:

No comments: