Saturday, February 20, 2010

Հայ քաղաքական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Գուրգեն Մարգարյանի հիշատակին

/PanARMENIAN.Net/ 19.02.2010 - Փետրվարի 19-ին լրանում է հայ սպա Գուրեն Մարգարյանի մահվան 6-րդ տարելիցը: ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գուրգեն Մարգարյանի անունը կրող դպրոցի եւ մանկապարտեզի սաները գնացել էին «Եռաբլուր»` հարգանքի տուրք մատուցելու հայ սպայի հիշատակին: «Մենք պարտավոր ենք հիշել եւ դատապարտել տեղի ունեցած բարբարոսական սպանությունը: Մենք վստահ ենք, որ այդ սպանությունը Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունք էր», - ասել է «Գուրգեն Մարգարյան» հասրակական-բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Քոչոյանը: 2004 թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարում է Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ,Գործընկերություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ես ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել...Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, եւ այստեղ ես իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաեւ երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարեւում էինք, այսինքն` նրանք էին բարեւում, սակայն ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով եւ ժպտացին մեր երեսին: Այդ պահին ես որոշեցի սպանել նրանց, այսինքն լուսադեմին կտրել նրանց գլուխները»: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտում է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007թ. փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողնում:

No comments: