Saturday, February 20, 2010

Իրանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի սահմանադրորեն որոշված սահմանները

News.am. 19-2-2010- Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը միակ երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հետ ունի սահման, դրանով, ըստ էության, ազատարգրված տարածքները համարելով որպես ԼՂ տարածք: Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԼՂ խնդրի կարգավորման արդյունքում կարող է տարածաշրջանում, Իրանի սահմանին խաղաղապահներ տեղակայվեն, որոնք կարող են լինել ինչպես ռուսական այնպես էլ ամերիկյան կամ եվրոպական, դեսպանը պատասխանել է. «Հաշվի առնելով, որ միակ երկիրը, որ Լեռնային Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, դա Իրանն է, մենք ունենք հստակ կարծիք խաղաղապահ զորքերի տեղակայման վերաբերյալ»: Նա անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի խնդրին՝ ընդգծելով, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայելն այսօր հնարավորություն չունեն որեւէ տեսակի ագրեսիայի գնալ Իրանի դեմ: «Իհարկե, մենք ցանկացած տարբերակ պետք է հաշվի առնենք, այդ թվում նաեւ ռազմական, բայց սիոնիստական ռեժիմը չունի այն հնարավորությունը, որ կարողանա որեւէ կերպ ճնշել ու հաղթանակի հասնել Իրանի նկատմամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա հաշվի առնելով այդ երկրի Աֆղանստանում ներկայությունը եւ ներքին խնդիրները, դժվար թե ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողությունների դիմի»,- վստահություն է հայտնել Իրանի դեսպանը:

No comments: