Saturday, February 20, 2010

Թուրքական ընդդիմությունը պահանջում է ետ կանչել Արձանագրությունները խորհրդարանից

Tert.am. 20-2-2010- Հայ-թուրքական Արձանագրությունները խայտառակ փաստաթղթեր են, և իշխանությունը պետք է ետ կանչի դրանք խորհրդարանից: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, Կարսում հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Օքթայ Վուրալը: «Խորհրդարանից ե'տ կանչեք Կարսի պայմանագիրը չընդունող, Արևելյան Անատոլիան որպես Արևմտյան Հայաստան ներկայացնող Արձանագրությունները: Դա խայտառակ փաստաթուղթ է»,- դիմելով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը` ասել է Վուրալը:

No comments: