Monday, February 22, 2010

ԵՐԲԵՄՆ ԼԱՎ Է ԾԱՄԵԼ, ՔԱՆ ԽՈՍԵԼ

«Լրագիր» 22-2-2010- Իրանը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միջազգային մակարդակով Իրանը միշտ ջանքեր է գործադրել ու գործադրելու է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար, ասել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մուհամմադ Ռեզա Բահոնարը Trend News-ին: Դրանից բառացիորեն 3 օր առաջ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Իրանը, որպես Ղարաբաղի հետ միակ սահման ունեցող երկիր, իր դիտարկումներն ունի հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու հնարավոր տարբերակին: Մի շարք հայկական ԶԼՄ-երում դեսպանի հայտարարությունը ուռա-ով ընդունվեց: Հայտարարվում էր, որ Իրանը փաստացի ճանաչում է սահմանամերձ շրջանները որպես Ղարաբաղի տարածք: Փաստորեն, Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը, որը նշանակում է` Իրանը շարունակում է մնալ այն հիմնական գործոններից մեկը, որի շնորհիվ ղարաբաղյան կոնֆլիկտը մինչ այժմ լուծված չէ «խաղաղության հարկադրելու» միջոցով, ընդգծվեց Ղարաբաղի ճանաչման մասին ամպագոռգոռ եզրակացություններով: Բաց այդ, ակնհայտ է, որ դեսպանի խոսքերի նմանատիպ մեկնաբանությունը պետք է առաջացներ պատասխան ռեակցիա, և այն հետևեց Իրանի խորհրդարանի փոխխոսնակի վերոհիշյալ հայտարարությամբ: Հայ հասարակական-քաղաքական մտքի նմանատիպ սիրողական վերաբերմունքը ուռա-հայրենասիրական ալիքի վրա մեկ անգամ չէ, որ խափանել է լուրջ քաղաքական ու տնտեսական նախագծեր, այդ թվում կապված Իրանի հետ: Երբ լուրջ նախագծերին լուրջ վերաբերմունքը փոխարինվել է Հայաստանի իշխանության անձնական ու խմբակային հավակնություններով ու էժանագին pr-ով: Իսկապես որ, երբեմն լավ է ծամել, քան խոսել:

No comments: